Հրավառություն օրենքից դուրս, վերահսկողություն հարցականի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
Բոլորը

Հանրապետությունում հրավառությունների ինտենսիվությունը գագաթնակետին է հասնում Նոր տարվա գիշերը՝ փոքրիկ ճայթուկներից մինչև հզոր պայթյուններ։ Factor TV-ն շրջել է Երևանի տարբեր առևտրի կետերով և արձանագրել, որ տոներին ընդառաջ մայրաքաղաքում աշխուժացել է հրավառ նյութերը վաճառքը, գները՝ սկսած 2000 դրամից։

Արդյո՞ք հրավառության նյութերի անարգել վաճառքը թույլատրելի է Երևանի տարբեր առևտրի կենտրոններում։ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ վերահսկողության գործառույթը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տիրույթում է։ Տեսչական մարմնից էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

2022 թվականի օգոստոսին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում 16 մարդու կյանք խլած պայթյունից հետո Հայաստանում փոխվեց հրավառությունների կազմակերպման կարգը։ 2024 թվականի հունվարից հրավառություն կարող է իրականացվել միայն համայնքային և պետական նշանակության տոների ժամանակ։ Հրավառություն իրականացնելու համար էլ քաղաքացիները պետք է թույլտվություն ստանան ՆԳՆ-ից։ Հրավառության նյութերի ներմուծումն ու վաճառքը, որոշ բացառություններով, արգելվեց։ Արգելվեց նաև անչափահասներին դրանց վաճառքը։ 

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխություններից հետո նկատելի է, որ հրավառությունների թիվը նվազել է։ 

Ինչպե՞ս են նման նյութերը երկիր ներմուծում․ վաճառողներից մեկը մեր հարցին սարկազմով պատասխանեց․ «Քայլելով, մեքենայով, նավով»։ Նաև վստահեցրեց, որ նման նյութերի վաճառք իրականացնելու համար թույլտվություն ունեն։

Երևանի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքում հրավառությունը թույլատրվում է միայն Ազատության և Հանրապետության հրապարակներում, տոն օրերին և բացառապես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ։ Այնուամենայնիվ, այս կանոնները, հատկապես՝ Ամանորին, հաճախ խախտվում են։

Առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար տուգանքը կազմում է 300 հազարից 1 մլն դրամ: Եթե նույն խախտումը կրկնվում է 1 տարվա ընթացքում, տուգանքը կազմում է 1 մլն 300 հազարից 2 մլն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան