Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են բռնաճնշումներն ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նկատմամբ. Human Rights Watch

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները խստացրել են ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նկատմամբ բռնաճնշումները՝ տարիներ շարունակ քաղաքական դրդապատճառներով հետապնդումներից և ճնշումներից հետո: Վերջին ամիսներին իշխանություններն ավելի ու ավելի հաճախ են թիրախավորում կուսակցության ղեկավարությանը: Այս մասին գրել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեկտեմբերի 19-ին դատարանը «Ժողովրդական ճակատ» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Մուրադ Սուլթանին 30-օրյա վարչական կալանքի է ենթարկել։ Որոշումը կայացվել է կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի ձերբակալությունից հետո, որը դեկտեմբերի 1-ին մեղադրվել է իշխանությունը բռնի ուժով զավթելու փորձի մեջ։ Իշխանությունները նաև ձերբակալել են նրա մի քանի թիկնապահների և վարորդների։ Ալի Քերիմլիին արգելվել է երկրից դուրս գալ 2005 թվականից։

Գիորգի Գոգիան գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները 2025 թվականին ուժեղացրել են ճնշումները «Ժողովրդական ճակատ» կուսակցության նկատմամբ՝ անօրինական կերպով ձերբակալելով կուսակցության տասնյակ անդամների ամբողջ երկրում՝ նրանց անհիմն վարչական և քրեական մեղադրանքներ առաջադրելով։

Դեկտեմբերի 12-ին կուսակցության 22-ամյա անդամ Էլբեգի Քերիմլին, ըստ լուրերի, ինքնասպանության փորձ է կատարել բանտում։ Նա ձերբակալվել է նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա «Ստալին» գրություն թողնելուց հետո և մեղավոր է ճանաչվել վաճառքի նպատակով մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար։

Գիորգի Գոգիան նաև հիշատակում է այլ ակտիվիստների, որոնք այս տարի ձերբակալվել են տարբեր մեղադրանքներով։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն խաղաղ քաղաքական գործունեության համար ձերբակալված բոլոր անձանց, վերացնեն քաղաքական ընդդիմության նկատմամբ սահմանափակումները, այդ թվում՝ Ալի Քերիմլիի նկատմամբ 20-ամյա ճանապարհորդության արգելքը, և ապահովեն կալանքի ընթացքում չարաշահումների և կալանքի տակ մահերի անկախ և անաչառ հետաքննություններ»,- նշել է նա։

Ներկայում «Ժողովրդական ճակատ»-ի ավելի քան 20 անդամներ բանտում են տարբեր մեղադրանքներով: Դեկտեմբերի 1-ին «Ռամիզ Մեհդիևի գործի» շրջանակում կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի և կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Կուսակցության անդամները հերքում են առաջադրված մեղադրանքները՝ ասելով, որ իրենց քաղաքական գործունեության համար են ենթարկվում ճնշման և ձերբակալությունների:

Ռամիզ Մեհդիևը մեղադրվում է պետական ​​իշխանությունը զավթելու, պետական ​​դավաճանության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացմանն ուղղված գործողությունների համար։ Մեհդիևը հոկտեմբերի 14-ից տնային կալանքի տակ է 4 ամսով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի