Ռեյտինգայինը Տրոյական ձի է ապաքաղաքական անձանց համար, կապ չունի դրանք ՔՊ-ական, թե ՀՀԿ-ականներ են․ Արա Պապյան

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այն համոզման է, որ ճիշտ կլինի դեկտեմբերին խորհրդարան ընտրել ընդամենը երկու տարվա համար, այդ տարիները կլինեն անցողիկ՝ Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև մի շարք այլ օրենքներ փոխելու համար։

Այս մասին այսօր հրավիրված «Ռեյտինգային» ընտրակարգի հնարավոր ազդեցությունն ապագա խորհրդարանի քաղաքական խճանկարի վրա թեմայով քննարկման ժամանակ ասաց Պապյանը։

«Եթե մենք ուզում ենք ունենալ քաղաքական ներկայացուցչական մարմին, ապա խորհրդարանական ընտրությունների պետք է գնալ նոր Ընտրական օրենսգրքով»,- ասաց նա։

Արա Պապյանը նշեց, որ այս անցումային փուլի ընթացքում դեռ պետք է պարզել՝ մենք շարունակում ենք մնալ խորհրդարանական կառավարման երկիր, թե դառնում ենք նախագահական, ինչին ինքը կողմ է։

«Բոլորին է հայտնի, որ այս խորհրդարանական կառավարման մոդելն ընտրվեց նրա համար, որ Սերժ Սարգսյանը մնա պետության գլուխը, հիմա հարց է առաջանում՝ դա ճիշտ էր, թե ոչ»,- հարցարդում հնչեցրեց նա։

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն՝  Արա Պապյանը նշեց, որ դա ընդամենը հնարավորությունների ընտրակարգ է, ինչի պարագայում այն ծառայելու է որպես Տրոյական ձի մի շարք ապաքաղաքական անձանց համար, որ նրանք հասնեն խորհրդարան։

«Այստեղ բացարձակ տարբերություն չկա այդ ապաքաղաքական անձը ՔՊ-ական է, թե՞ ՀՀԿ-ական»,- նկատեց Արա Պապյանը և հավելեց․

«Մենք կունենանք մոտ 40 ռեյտինգային պատգամավոր, որի առնվազն կեսը առաջ կմղի իր բիզնես շահերը։ Ես չգիտեմ՝ ի՞նչը խանգարեց այս գործող իշխանություններին, առավել հետևողական լինելու, նոր ԸՕ անցկացնելու համար։ Մտքովս չէր անցնի, որ խորհրդարանը շրջափակող իշխանությունը նույնը չէր անի նաև այս դեպքում»,- ասաց  «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարը։

Վերջինս նշեց, որ ճանաչում է շատ մարդկանց, որոնք նախկինում ասում էին, որ ՀՀԿ-ին ձայն չեն տալու, բայց ձայն են տալու իրենց «ազիզ ախպորն», որն իրենց օգնել է։ «Ռեյտինգայինն, ըստ էության դառնում է վճռորոշ։ Ամեն կուսակցության ղեկավարի համար սա շատ հարմար տարբերակ է, նա ցուցակներում կառաջադրի այն մարդկանց, որոնք ավելի շատ հնարավորություն ունեն և ավելի շատ ձայն կարող են բերել, իսկ սա բերում է որակական փոփոխության։ Այն կուսակցությունը, որն ունի Ընտրական տեղամասում ներկայացնելու 10 թեկնածու, կգտնվի բարենպաստ դիրքում, քանի որ այդ 10 թեկնածուն ունի իր ցեղն ու ցեղախումբը»,- ասաց նա։