Պայթյուն Մոսկվայում ճանապարհային ոստիկանության մեքենայի մոտ. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի հարավում գտնվող Ելեցկայա փողոցում տեղի ունեցած «միջադեպի» ժամանակ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցներ տուժել, հայտնել է Քննչական կոմիտեն, գրում է Meduza-ն։

Քննության տվյալներով՝ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցներ ծառայողական մեքենայի մոտ կասկածելի տղամարդու են նկատել։ Երբ մոտեցել են նրան ձերբակալելու, պայթուցիկ սարք է պայթեցվել: Երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու ոստիկան։ Չի նշվում՝ երրորդ անձը պայթուցիկը պայթեցնողն է, թե՞ անցորդ: Քրեակաան գործ է հարուցվել։

Baza Telegram ալիքը հաղորդում է, որ դեկտեմբերի լույս 24-ի գիշերը Ելեցկայա փողոցում՝ ոստիկանական բաժանմունքի մոտ, պայթյուն է տեղի ունեցել: Երկու ոստիկան զոհվել է, իսկ ևս երկուսը ծանր վիճակում հոսպիտալացվել է: Առավոտյան Baza-ն հաղորդել է, որ ճանապարհային ոստիկանության մեքենայի ներքևի մասում՝ ուղևորի կողմում, վարորդի կողքին, ամրացված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարք։

Ճանապարհային ոստիկանության մեքենայի պայթյունը, Baza-ի և «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ, տեղի է ունեցել ՌԴ Զինված ուժերի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովի սպանության վայրի մոտ։ Նրա մեքենան պայթեցվել էր դեկտեմբերի 22-ին Յասենևայա փողոցում։ Քննության վարկածով՝ պայթուցիկը տեղադրված է եղել մեքենայի տակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի