Դադարեցվել է Կապսի ջրամբարի շինարարությունը․ աշխատակիցներին տուն են ուղարկել

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Բոլորը

Շուրջ տասը օր է՝ դադարեցված են Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինաշխատանքները։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրել է աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ իրեն և մյուս աշխատակիցներին բանավոր տեղեկացրել են այլևս աշխատանքի չներկայանալ։

Factor.am-ին այսօր նաև հայտնի դարձավ, որ կառուցապատող ընկերության հետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պայմանագիրը լուծարելու գործընթաց է սկսել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։

«Մեկնարկել է պայմանագրի լուծարման գործընթաց նախարարության նախաձեռնությամբ։ Պայմանագրի ժամկետները խախտվել են, նախատեսված աշխատանքները գրաֆիկի համաձայն չեն կատարվել։ Այս պահի դրությամբ 16 տոկոսն է կատարվել աշխատանքների»,- ասաց Սոնա Հարությունյանը։

Նշենք, որ շինաշխատանքներն իրականացնում էր չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ը։ Նախատեսվում էր աշխատանքներն ավարտել 2026-ի ապրիլին։

Ջրամբարի շինարարության համար գերմանական KfW բանկը 68.5 մլն եվրոյի վարկ է տրամադրել, ևս 26.7 մլն եվրո էլ հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ Առաջին փուլով նախատեսվում է, որ ջրամբարը 25 մլն խորանարդ մետր ծավալ կունենա, երկրորդ փուլում արդեն տարողությունը պետք է հասնի 60 մլն խորանարդ մետրի:

Նարեկ Կիրակոսյան