Ֆիդանը հայտարարել է, որ քրդական SDF-ը Սիրիայում իր գործողությունները Իսրայելի հետ է համակարգում

Լուրեր

09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայում քրդական SDF-ը որոշակի գործողություններ է իրականացնում Իսրայելի հետ համակարգված, և այս իրողությունը, նրա խոսքով, դարձել է խմբին սիրիական վարչակազմին ինտեգրելուն ուղղված բանակցությունների հիմնական խոչընդոտը, գրում է Turkiye today-ը։

«Մենք տեսնում ենք, որ SDF-ը մեծ առաջընթացի հասնելու մտադրություն չունի։ Այն փաստը, որ SDF-ն որոշակի գործողություններ է իրականացնում Իսրայելի հետ համակարգված, ներկայում լուրջ խոչընդոտ է Դամասկոսի հետ վարվող բանակցություններում»,- ասել է Ֆիդանը Դամասկոսում Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ-Շաիբանիի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։

Ֆիդանը նշել է՝ կարևոր է, որ SDF-ն ինտեգրվի սիրիական վարչակազմին երկխոսության և հաշտեցման միջոցով՝ այնպես, որ դա օգուտ բերի բոլոր կողմերին, և դադարի Սիրիայի կայունությանը խոչընդոտ հանդիսանալ։ Նա ասել է, որ իր սիրիացի գործընկերոջ հետ քննարկումներն ընդգրկել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը և Սիրիայի կայունությանը սպառնացող վտանգները՝ ընդգծելով, որ Սիրիայի կայունությունը ուղղակիորեն կապված է Թուրքիայի սեփական անվտանգության հետ։

Ալ-Շաիբանին էլ անդրադարձել է Սիրիայի հյուսիս-արևելքի հարցին՝ ասելով, որ իշխանությունները չեն տեսել SDF-ի կողմից ինտեգրման որևէ պատրաստակամություն։ Ըստ նրա՝ սիրիական պետությունն ավելի մեծ նշանակություն կտա Ջազիրա շրջանին և ընդգծել, որ պետությունը ներկա կլինի այնտեղ։

Ֆիդանը նշել է, որ Իսրայելի կողմից տարածաշրջանային երկրների հետ փոխադարձ համաձայնության վրա հիմնված մոտեցման ընդունումը՝ էքսպանսիոնիստական ​​քաղաքականության փոխարեն, կնպաստի տարածաշրջանային կայունությանը։ Նա նաև մատնանշել է Սիրիայի կայունության և անվտանգության ոլորտում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված զգալի առաջընթացը՝ նշելով, որ ԱՄՆ Սենատի կողմից «Կեսարի ակտի» պատժամիջոցների չեղարկումը թույլ կտա ներդրումների հոսքը երկիր։

Ինչ վերաբերում է Գազային՝ ըստ Ֆիդանի՝ Թուրքիան ակնկալում է, որ հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլը կսկսվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նոր տարվա առաջին շաբաթներին հայտարարվելուց անմիջապես հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի