ԱՆՏԵՍՎԱԾ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՅՍԸ․ ՄԻՋՆԱՏՈՒՆ․ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 10․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
Բոլորը

Կարինե Խաչատրյանը Միջնատուն գյուղի բուժքույրն է: Ապրում է հարևան Մելիքգյուղում։ Ամեն օր անցնում է 9․8 կիլոմետր ճանապարհ, որպեսզի հասնի աշխատավայր․ «Եթե մեր մեքենան տանն ա, մեր մեքենայով, եթե ոչ՝ տաքսի եմ կանչում, անպայման ներկայանում եմ իմ աշխատանքին։ Ամսվա կտրվածքով իմ աշխատավարձիս 40-50 տոկոսը գնում է ճանապարհին»,- պատմում է Կարինեն։Բուժքրոջ ամսական աշխատավարձը 50 000 դրամ է։ «Էսօր աշխատանք գտնելը դժվար ա մեր երկրում, բացի այդ՝ էստեղ բնակիչները շատ ունեն իմ օգնության կարիքը։ Գյուղի հետ կապված եմ։ Բնակիչները եթե ոչ մի խնդիր էլ չունեն, կզարմանաք, բայց զանգում են, ուղղակի խոսելու, որպիսությունը հարցնելու համար։ Ինձ ընդունում են որպես հարազատի»։ Կարինեն անպատասխան չի թողնում գիշերային ահազանգերը։ Պետությունից չստանալով որևէ փոխհատուցում՝ սեփական միջոցներով օգնության է շտապում հիվանդներին։

Գյուղի բնակիչ Ռզա Հասոյանը նշում է, որ բուժքրոջ հեռախոսահամարը բոլոր գյուղացիներն ունեն․ «Զանգում ենք, մի քսան րոպեի մեջ հասնում ա, մեզ օգնում՝ ինչով որ պետք ա։ Մինչև հասնենք Ծաղկահովիտ, Կարինեն մոտիկ ա, զանգում ենք, գալիս ա։ Իրոք թիկունք ա, շատ ա օգնում»։ Արագածոտնի եզդիաբնակ Միջնատուն գյուղը Կարինեն սպասարկում է արդեն 8 տարի։ Այստեղ բուժկետ չկա, և բուժքույրը հիվանդներին ստիպված ընդունում է համայնքապետարանում։ Գյուղի վարչական ղեկավար Միշա Հասոյանն ասում է, որ բուժկետին տրամադրելու հարմարավետ շենք չկա։

Միջնատունի բնակիչ 48-ամյա Գուլիկո Հասոյանի ոսկրային համակարգն ամբողջությամբ ախտահարված է։ Նա հաշմանդամության երկրորդ կարգ ունի։ Ստանում է 23 000 դրամ նպաստ, սակայն ամսական գնում է 40 000 դրամի դեղ։

Գյուղին ամենամոտ բուժհաստատությունը 16․2 կմ հեռու Ծաղկահովիտի բժշկական կենտրոնն է։ Եզդի կինը վերջին անգամ բժշկական հետազոտության է ենթարկվել մայիսին․ «Գնացի Երևան Հանրապետական հիվանդանոց, ինձ ասեցին՝ քո ոսկորները փչացել են, մեջը կալցի չկա, չենք կարա քեզ բուժել, դեղ նշանակեցին՝ ասեցին պետք է գնաս տուն, էդ դեղերով ապրես, Աստված ինչքան քեզ կյանք ա տվել»։

Կարինեի ներկայությունը Գուլիկոյի կողքին փոքր-ինչ մեղմացնում է վերջինիս տառապանքները։ Բուժքրոջ պատմելով՝ Գուլիկոն հաճախ է զանգում իրեն ու խնդրում ուղղակի տեսնվել, խոսել․ «Ինքը դրանից թեթևացած է զգում։ Պատկերացրեք՝ ես էլ ահագին թեթևացած եմ զգում, երբ հիվանդին կարողանում եմ օգնել։ Հենց էդ էլ ինձ բերում է այստեղ»։ Սոցիալական ծանր դրությունը Գուլիկոյին թույլ չի տալիս ըստ կարիքի բուժզննում անցնել։ Ծաղկահովիտ գնալ-գալու համար 5000 դրամ պիտի վճարի տաքսուն։ Հվանդ կինը չի կարողանում ինքնուրույն նստել ավտոմեքենա և ճանապարհ գնալ։ Միջնատունը շատ խնդիրներ ունի։Որպես համայնքապետարան ծառայում է թիթեղյա տնակը։ Վարչական ղեկավար Միշա Հասոյանը պատմում է, որ խորհրդային տարիներին իրենց գյուղը միացված է եղել հարևան Ճարճակիսին։ Բաղնիք, գրասենյակ, ակումբ՝ ամեն ինչ պետությունը կառուցել է Ճարճակիսում․ Միջնատունը մնացել է առանց կարևոր համայնքային նշանակության շինությունների։ «1991 թվականից էս դոմիկն ա դրված, ու մինչև էսօր էս դոմիկի մեջ ենք աշխատում։

Գյուղապետարանը չունի բյուջե, որպեսզի կարողանա այդպիսի շենք կառուցել։ Ձմեռը մի հատ պլիտա ենք դնում, դրանով մի կերպ յոլա ենք գնում։ Էս էլ 4 կողմը բաց ա, թիթեղյա պատեր ունի, ցուրտ ա լինում ճիշտն ասած։ Մարզպետարան ենք դիմել, ասում են՝ ծրագրի մեջ ա, անպայման պիտի արվի, մինչև հիմա ձգձգվել ա»,- ասում է Միշա Հասոյանը։ Միջնատունում խանութ չկա, գյուղացիները գնումների համար հասնում են հարևան Ապարան՝ 18․5 կիլոմետր հեռու։ Ալագյազ – Միջնատուն 5․7 կիլոմետր ճանապարհը խիստ անբարեկարգ է։ Ձմռանը ճանապարհը դառնում է անանցանելի։ Միշա Հասոյանի խոսքով՝ ավտոմեքենաները դուրս են գալիս շարքից։ Երբեմն տաքսի են զանգում, բայց վարորդները մերժում են գյուղ գալու խնդրանքները՝ պատճառաբանելով անբարեկարգ ճանապարհը․ «Ասում են՝ այ ախպեր, եկեք ձեզ ձրի տանենք Երևան, բերենք, մենակ էդ հատվածը չանցնենք»։

Միջնատունը մարզկենտրոն Աշտարակից 51 կիլոմետր հյուսիս-արևելք է։ 2017 թվականին Միջնատունը 11 այլ եզդիաբնակ համայնքների հետ խոշորացվել է Ալագյազ համայնքի կազմում։ Գյուղում գրանցված է 294 մարդ, մշտապես բնակվում է 178 հոգի։ Վերջին 2 տարում Միջնատուն գյուղում մահացել է 2 բնակիչ, ծնունդ չի եղել։ Նույն ժամանակահատվածում գյուղից հեռացել է 7 ընտանիք՝ 35 բնակչով։