«ՔՊ-ին անդամագրվողների հերթը շատ մեծ է»․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է շհրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
Բոլորը

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ հարությունյանը համաձայն չէ, թե Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում տեղ է գտնում նախկին իշխանությունների խաժամուժը։ Նախարարը լրագրողներին կոչ է անում սպասել ցուցակի հրապարակմանը «նոր ինքներդ կարող եք գնահատական տալ, թե ինչ խաժամուժ է ներգրաված էդ ցուցակում։ Ես կարծում եմ էդ ցուցակը ձեզ դուր կգա»։

Այսօր պարոն Հարությունյանը հայտարարեց, որ դպրոցների ուսուցիչներին արգելված չէ անդամագրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, չկա նաեւ անդագրվելու պարտադրանք, սակայն անդամագրվելն իր սրտով չէ։

«-Որեւէ խնդիր չեն ունենա, բայց եւ գուցե դրան ապագայում էլ անդրադառնանք, կրթության ոլորտը օրենքով ապաքաղաքականացնենք, էնպես ինչպես իրավապահները աշխատանքի անցնելիս մինչեւ իրենց պայմանագրի ավարտը դադարեցնում են մասնակցությունը քաղաքական ուժերին, էնպես էլ էստեղ ունենանք նման մի համակարգ, երբ որ ուսուցիչը անցնում է աշխատանքի դպրոցում, որոշ ժամանակով սառեցնի իր անդամակցությունը կուսակցությանը։

-Եթե նախարարը կուսակցական է, ինչու՞ ուսուցիչն էլ չլինի։

-Որովհետեւ սա քաղաքական պաշտոն է»։

Պարոն Հարությունյանն այսօր հաստատեց, որ որոշ ժամանակով դադարեցվել է Քաղաքացիական պայմանագրին անդամակցելու քաղաքացիների դիմումների ընդունումը, կուսակցությունը ֆիլտրում է անդամակցել ցանկացողների արդեն ընդունած դիմումները։

«-Մենք շատ լուրջ ֆիլտրեր ենք դրել, որովհետեւ անմիջապես հեղափոխությունից հետո հազարներով անդամագրվեցին ՔՊ-ին, եւ մենք հիմա հերթով,-իհարկե, էդ հերթը շատ մեծ է․․․

-7 հազարի՞ է հասնում։ -Ես թիվը չեմ կարող ասել։

-Ի՞նչ ֆիլտրեր են։

-Իր մասնակցությունը նախկինում ՔՊ-ի գործունեությանը, թեկուզ ոչ որպես կուսակցության անդամ, իր մասնակցությունը վերջին քաղաքական պրոցեսներին)»

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաեւ կրթության ոլորտում բացահայտված չարաշահումներին, մի շարք քոլեջներում ուսանողները քննություններ են հանձնել առանց տվյալ կրթական հաստատությունում սովորելու, հինգ տասնյակից ավելի քրեական գործեր կան

«Մարդիկ երբեմն կարծել են, որ իրենք անպատիժ են եւ որեւէ փոփոխություն ՀՀ-ում չի լինելու, իրենք ցմահ մնալու են պաշտոններին եւ արել են այն, ինչ ուզել են»,-ասում է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Ի դեպ, Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջիկայում տեղի կունենա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովը, որտեղ նախատեսվում է կուսակցության ծրագրի փոփոխություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան