Արսեն Թորոսյանն ընդունել է «Էլսմեդ» առողջապահական լուծումներ» կազմակերպության գործադիր տնօրենին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Էլսմեդ» առողջապահական լուծումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Գենադի Լեյդերմանն առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին է ներկայացրել իրենց կազմակերպության առաքելությունը:

Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես նա նշել է, որ մասնագիտացած են աշխարհում առողջապահական կազմակերպություններ կյանքի կոչելու գործում:

«Ավելի քան 20 տարվա փորձը թույլ է տալիս համագործակցել թե պետական, թե մասնավոր կազմակերպությունների հետ: Հաշվի առնելով տեղական պահանջարկը` ավելի քան 24 երկրում բժշկական կազմակերպություններ գործարկելու 250 նախագիծ ենք իրականացրել»,- ընդգծել է Գենադի Լեյդերմանը:

Արսեն Թորոսյանն անդրադարձել է համակարգի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին` մասնագետների վերապատրաստում, բժշկական սարքերով ապահովում, սպասարկում, հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացում: Որպես գերակայություն նախարարը ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտը, առկա վիճակը, ծառայությունների աշխարհագրությունը:

Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության եզրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել որոշակի ուղղություններով գործակցություն սկսելու համար: