Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթները
Տնտեսություն
19.12.2025 | 11:12
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ «Fly Kish» ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթները:
«Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ»,- ասված է հաղորդագրությունում։