ԱՄՆ-ն դադարեցրել է Գրին քարտի խաղարկության ծրագիրը Ռոդ Այլենդի Բրաունի համալսարանում կրակոցներից հետո

Լուրեր

02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
Բոլորը

ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը Ռոդ Այլենդի Բրաունի համալսարանում տեղի ունեցած կրակոցներից հետո, քանի որ կրակողը երկիր է մուտք գործել Diversity Lottery (DV1) ծրագրի միջոցով և ստացել է Գրին քարտ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, գրում է Meduza-ն։

«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հանձնարարել եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը կասեցնել DV1 ծրագիրը՝ ապահովելու համար, որ այս աղետալի ծրագրից այլևս ոչ մի ամերիկացի չտուժի», – գրել է Նոեմը։

Նրա խոսքով՝ կրակողը Կլաուդիո Մանուել Նևեշ Վալենտեն Միացյալ Նահանգներ է մուտք գործել 2017 թվականին։ Նոեմը հիշեցրել է, որ Թրամփն իր առաջին ժամկետի ընթացքում պայքարել է այդ  ծրագիրը դադարեցնելու համար, այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ի ահաբեկիչը բեռնատարով մտել է Նյու Յորք՝ սպանելով ութ մարդու։ Բեռնատարի վարորդը նույնպես երկիր էր մուտք գործել DV1 ծրագրի շրջանակներում։

Դեկտեմբերի 13-ին Բրաունի համալսարանի մոտ տեղի էին ունեցել կրակոցներ, որոնց հետևանքով զոհվել էր երկու ուսանող և վիրավորվել առնվազն ութը։ Կրակողը Պորտուգալիայի 48-ամյա քաղաքացի Կլաուդիո Նևեշ Վալենտեն էր, որը Բրաունում սովորել է ավելի քան քսան տարի։

Ենթադրվում է, որ նա ներգրավված է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Նունո Լոուրեյրոյի սպանության մեջ, որը տեղի է ունեցել երկու օր անց: Դեկտեմբերի 18-ին իրավապահ մարմինները հայտարարել էին, որ կրակողը մահացած է. նրա մարմինը հայտնաբերվել է Նյու Հեմփշիրի պահեստում: Վալենտեի դրդապատճառները մնում են անհայտ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի