ԱԱԾ-ն վարչապե՞տ, թե՞ քաղաքացի Փաշինյանի հորդորով է հոգևորականներին խնդրել զեղչել կաթողիկոսի անունը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն օրենքով իրենց վերապահված ո՞ր լիազորության շրջանակներում են Հայ առաքելական եկեղեցու սպասարվորներին հորդորել կամ խնդրել Գյումրու «Յոթ վերք» եկեղեցում դեկտեմբերին 7-ին նախատեսված պատարագի ընթացքում զեղչել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը, կոնկրետ ովքե՞ր են այդ ԱԱԾ աշխատակիցները։

Factor TV-ի այս գրավոր հարցերին ԱԱԾ-ն  կարճ և ընդհանրական  պատասխան է տվել․
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրած Ձեր 08.12.2025թ. հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ Ազգային անվտանգության մարմինները (այդ թվում՝ մարմինների ծառայողները) իրենց գործառույթներն իրականացնում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում՝ ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը, իսկ Ազգային անվտանգության մարմինների լիազորությունների շրջանակը սահմանված է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածով»,-  գրել են ԱԱԾ-ից։

Հիշեցնենք,  որ Փաշինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հաստատել էր, որ ԱԱԾ աշխատակիցը Տեր Ռուբեն քահանային առաջարկել է պատարագի ժամանակ չհնչեցնել Վեհափառի անունը։

 «Ես գնում եմ էն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում։ Երբ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, վեցերորդ դեպքում կարող է վեցերորդ մարդ լինել․ կախված է նրանից՝ ով, ում է ճանաչում և ինչ անձնական կապեր ունի»,- ասել է  Փաշինյանը։

ԱԱԾ-ի կողմից մատնանշված 15-րդ հոդվածը 66 կետից է բաղկացված, որոնք վերաբերում են ԱԱԾ ծառայողների կողմից իրենց իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պետական սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքները, ազատությունները և օրինական շահերն ապահովելուն, հանրապետության պաշտպանունակությունը ամրապնդելուն և օրենքով իրենց իրավասությանը հանձնված այլ հարցերի։

Նշենք, որ ԱԱԾ-ի և վարչապետի միջև իրավահարաբերությունները կագավորվում են ինչպես ԱԱԾ-ի կողմից մատնանշված  «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքով, այնպես էլ «Կառավարության կառուցվածի և գործունեության մասին օրենքով։ Այս օրենքներում, սակայն, առկա չեն վարչապետի «խնդրանքներին ընդառաջելու» կարգավորումներ։ 

«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքով սահմանվում է, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է։ «Ազգային անվտանգության  մարմինների մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանվում է, որ Ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը՝ Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

Այս օրենքի համաձայն՝ լիազորված մարմնի կառավարումն իրականացնում է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ լիազորված մարմնի ղեկավարը: Տվյալ դեպքում «լիազորված մարմին» ասելով՝ պետք է նկատի ունենալ Ազգային անվտանգության ծառայությունը։ 

Այս օրենքով սահմանվում է նաև, որ լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ լիազորված մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

Նույն օրենքի 15-րդ հոդվածով, որին հղում է կատարել նաև ԱԱԾ-ն  մեր հարցմանը պատասխանելիս, նշվում է, որ ԱԱԾ ծառայողները վարչապետին և նրա հանձնարարությամբ այլ պետական մարմիններ և կազմակերպություններ տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին։ Սահմանվում է նաև, որ  վարչապետին ու նրա հանձնարարությամբ` պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմիններին իրազեկում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով էլ սահմանվում է, որ վարչապետն իրավասու է օրենքով սահմանված դեպքերում և կարգով իր նախաձեռնությամբ վերանայելու նախարարների և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների որոշումները:

Մինչդեռ պետք է նկատել որ այս կարգավորումները վերաբերում են ի պաշտոնե ՀՀ վարչապետ և լիազոր մարմին՝ տվյալ դեպքում ԱԱԾ հարաբերություններին, իսկ  Փաշինյանը պնդում է, որ ինքը որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է սկսել Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու գործընթացը։ 

ԱԱԾ ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել նաև՝ ԱԱԾ-ն հոգևորականերին կաթողիկոսի անունը զեղչելու հարցով դիմել է վարչապե՞տ, թե՞ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կամ պահանջով։ Այս հարցին ԱԱԾ-ից չեն պատասխանել;

Նշենք, որ Factor TV-ի լրագրողը Փաշինյանի հայտարարությունից հետո զանգահարել էր ԱԱԾ՝ ներկայանալով որպես Հայ առաքելական եկեղեցու շարքային հետևորդ և խնդրել հոգևորականներին հորդորել, որ պատարագների ժամանակ չզեղչեն կաթողիկոսի անունը, սակայն ԱԱԾ-ից հայտնել էին, որ իրենք նման գործառույթ չունեն։

Արաքս Մամուլյան