Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Մոսկվան ու Թեհրանն այսօր միաժամանակ  անդրադարձել են «Թրամփի ուղի» նախագծին, որի շուրջ պայմանավորվածությունները այս տարվա օգոստոսի 8-ին ձեռք են բերվել Վաշինգտոնում։ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Թրամփի ուղին» և ադրբեջանական, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը նույնական է համարում։ Իրանցի պաշտոնյան մտահոգված է, որ «Թրամփի ուղիով» տարածաշրջանում խախտվում են պատմական սահմանները։
Վելայաթի պնդել է, որ ՆԱՏՕ-ի ներկայությանը լուրջ անվտանգության ռիսկեր ստեղծել Իրանի հյուսիսային և Ռուսաստանի հարավային մասերի համար: Ի տարբերություն Թեհրանի՝ Մոսկվան ուղիղ չի հայտարարում, որ դեմ է «Թրամփի ուղուն»։ Ռուսական կողմը առաջարկում է իր մասնակցությունը։ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Կալուգինը հայտարարել է՝ առանց Մոսկվայի ճանապարհները չեն կարող բացվել՝ շեշտելով, որ ՀՀ-ում երկաթուղին կառավարվում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նշում է՝ Մոսկվան ու Թեհրանը համակարգված փորձում են խնդիրներ ստեղծել «Թրամփի ուղու» նախագծի կյանքի կոչման հետ կապված։ Ըստ Պետրոսյանի՝ Իրանի ու Ռուսաստանի համար առավելագույնը ծրագիրը չեզոքացնելն է, նվազագունը՝ ընթացքը դանդաղեցնելը։
«Իմ գնահատմամբ՝ սա փոխադարձ պայմանավորված ուղեգիծ է։ Իրանական կողմի մոտ այնպիսի շրջափուլում է, որ իրենք սպասում են Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասում կրկին ակտիվացման, դրան զուգահեռ՝ իրանական այս քաղաքականությանն աջակցություն»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կիսում իրականական կողմի տեսակետը, որ «Թրամփի ուղին» և «Զանգեզուրի միջանցքը» նույն նախագիծն է։ ՔՊ-ական պաշտոնյան բացառում է, որ ՀՀ-ում լինի նախագիծ, որը կհակասի ՀՀ ինքնիշխանությանը և չի լինի ՀՀ իրավազորության ներքո։ «Ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է ԱԳՆ-ն։ Մենք հիմնվում ենք Իրանի ԱԳՆ-ի դիրքորոշման վրա»,- նշեց Ռուբինյանը։
Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին այս տարվա օգոստոսի 9-ին ևս խոսել էր հնարավոր վտանգների մասին, որոնք կարող են առաջանալ ԱՄՆ-ի՝ հայ-իրանական սահմանի հարևանությամբ գործունեության շրջանակներում։ Այնուհետ հայտարարությամբ հանդես եկավ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, նա Փաշինյան-Փեզեշքյան հանդիպումից հետո հայտարարեց, որ հայկական կողմից վստահություն են ստացել, որ ընկերությունը գործելու է ՀՀ իրավասության ներքո։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այս ֆոնին հարց է հնչեցնում՝ ո՞ւր են այն ՔՊ–ականները, որ ասում էին, թե Իրանը երջանիկ է TRIPP-ով:
«Դե հիմա այն աշխարհաքաղաքական բորշչը, որ իրենք եփել են, ամենաահավորը այն է, որ եփել են իրենք, իսկ ուտելու ենք բոլորս, ու վստահեցնում եմ ձեզ՝ դա համեղ կերակուր չի լինելու»,-ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով ռուսական կողմի առաջարկին, տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը նշում է, որ Ռուսաստանն, ըստ էության, փորձ է անում տպավորություն ստեղծել, որ հանդես է գալիս նախագիծը կյանքի կոչելու դիրքերից, առաջարկում է իր մասնակցությունը։ Արմեն Պետրոսյանը ռուս պաշտոնյայի խոսքերը համարում է խոչընդոտման փորձ՝ նշելով, որ առկա աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով, ՌԴ-ն չի կարող մասնակցություն ունենալ։
«Երբ ռուսական կողմը նշում է, որ կարող է և պետք է մասնակցի այս նախագծին՝ օրակարգ բերելով «Հարավկովկասյան երկաթուղու», ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամ լինելու փաստը, ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական իրողություններում բացառվում է ՌԴ-ի մասնակցությունն այս նախագծում։ Հետևաբար՝ ՌԴ-ն մասնակցության մասին, երբ խոսում է, պարզ է, որ նպատակը այս նախագծի տապալումն է»,-ասաց նա։
Արդյո՞ք Երևանն ու Մոսկվան քննարկում են երկաթուղու կառավարումը ռուսական կողմին հանձնելու սցենարը։ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը բացասական պատասխան է տալիս։
Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը թե՛ ռուսական, թե՛ իրանական կողմի հայտարարությունները համարում է Փաշինյանի բանակցությունների բացասական հետևանք։
Մոսկվայի ու Թեհրանի հայտարարությունների ֆոնին ի՞նչ է հայտնի «Թրամփի ուղու» հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ Բեռլինում հայտարարեց, որ ՀՀ-ում գրանցվելու է «TRIPP Company»-ի հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, որը կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Մինչ այս էլ հայտնի էր դարձել, որ ստեղծվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբեր։ Մինչև տարեվերջ նախատեսված է այս խմբերի առաջին համատեղ նիստի անցկացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան