Կիևը Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական «ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո». Զելենսկին հայտարարել է, որ տարածքների  շուրջ «դեռևս կոնսենսուս չկա»

Լուրեր

06.04.2026 | 23:30
Հրդեհ Թաիրով բնակավայրում. այրվել է ավտոմեքենա
06.04.2026 | 23:19
Թուրքական դատարանը արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով
06.04.2026 | 23:10
Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը
06.04.2026 | 23:00
Թեհրանը հայտարարում է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները հարթել են թյուրըմբռնումները
06.04.2026 | 22:50
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների էլեկտրաէներգիայի ծախսերը
06.04.2026 | 22:42
Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն
06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

Բեռլինում բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական տարածք «ո’չ դե յուրե, ո’չ դե ֆակտո», և որ ներկայումս տարածքային հարցի շուրջ «կոնսենսուս» չկա, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը Դոնբասի վերաբերյալ չի փոխվել։ «Դուք գիտեք, որ նրանք ուզում են մեր Դոնբասը։ Մեր դիրքորոշումը գործնական է, իրատեսական և արդարացի. մենք պաշտպանում ենք այն և չենք ուզում հրաժարվել մեր Դոնբասից։ Ամերիկացիները ցանկանում են փոխզիջում գտնել. նրանք առաջարկում են ազատ տնտեսական գոտի։ Ես կրկին ընդգծում եմ, որ ազատ տնտեսական գոտին չի նշանակում Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ներքո», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նախկինում հայտարարել էր, որ Դոնբասի և Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը մնում է բանակցությունների հիմնական հարցը։ Wall Street Journal-ը և AFP-ն հաղորդել են, որ ԱՄՆ ներկայացուցիչները շարունակում են պնդել ուկրաինական զորքերի դուրսբերման վրա Դոնեցկի մարզի մնացած մասից։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ տարածքային հարցը քննարկվում է, բայց Ուկրաինան չի ճանաչի Դոնբասի օկուպացված մասը որպես ռուսական։ «Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական, ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո։ Այն մասը, որը ժամանակավորապես օկուպացված է։ Այնուամենայնիվ, մենք կքննարկենք տարածքային հարցերը։ Գիտեք, դա հիմնական հարց է։ Մենք դեռևս կոնսենսուս չունենք», – ասել է նա։

Զելենսկիի և ԱՄՆ նախագահի դեսպաններ Սթիվեն Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ բանակցությունները տեղի են ունեցել Բեռլինում դեկտեմբերի 14-ին և 15-ին: Bloomberg-ի և այլ լրատվամիջոցների տվյալներով՝ ամերիկյան պատվիրակությունը հայտարարել է, որ չլուծված հարցերի մոտ 90%-ի շուրջ կոնսենսուսի է հասել։

Մասնավորապես, կողմերը քննարկել են Ուկրաինայի անվտանգության ապահովման մեխանիզմը, որը նման է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին: Զելենսկին ինքը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրոպան նախնական համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ: The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդում է, որ անվտանգության երաշխիքները կներառեն մոնիթորինգ, ստուգում և հակամարտությունների կանխարգելում, ինչպես նաև կսահմանեն ԱՄՆ դերը Ռուսաստանի կողմից խաղաղության համաձայնագրի խախտման դեպքում, ինչպես նաև զենքի տրամադրումը՝ ռուսական ուժերին զսպելու համար: Աղբյուրները  չեն մանրամասնել ԱՄՆ դերի մասին, այլ պարզապես կրկնել են, որ Վաշինգտոնը ցամաքային զորքեր չի ուղարկի Ուկրաինա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսել է եվրոպացի առաջնորդների հետ, և որ դա «շատ լավ» զրույց է եղել։ «Կարծում եմ՝ մենք հիմա ավելի մոտ ենք մեր նպատակին, քան երբևէ»,- նշել է նա։

Զելենսկիի հետ բանակցություններից հետո եվրոպացի առաջնորդները համատեղ հայտարարություն են  տարածել, որում ուրվագծվում են Ուկրաինայի անվտանգության վեց կետից բաղկացած երաշխիքները։ Դրանք ներառում են՝

Ուկրաինային շարունակական ռազմական աջակցություն և Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի մինչև 800,000 անձնակազմի պահպանում խաղաղ ժամանակ։

Եվրոպական գլխավորությամբ բազմազգ ուժերի ձևավորում «կամավորների կոալիցիայի» շրջանակներում, որը կաջակցվի Միացյալ Նահանգների կողմից և հնարավոր գործողություններով Ուկրաինայի տարածքում։

Միացյալ Նահանգների գլխավորությամբ և միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ հրադադարի մոնիթորինգի մեխանիզմը կհետևի իրավիճակին՝ հարձակումների վաղ նախազգուշացման, խախտումների փաստաթղթավորման և դրանց արձագանքման համար։

Ուկրաինայի վերակառուցման մեջ ներդրումներ, վերակառուցման ֆինանսավորում, ինչպես նաև՝ առևտրային համաձայնագրեր և Ռուսաստանի կողմից վնասների փոխհատուցում։ ԵՄ-ում ռուսական ակտիվները մնում են սառեցված։

Պարտավորություն՝ Ուկրաինայի վրա լարվածության սրման կամ հարձակման դեպքում ռազմական, հետախուզական, տնտեսական և դիվանագիտական ​​​​միջոցներով արձագանքելու համար։

Աջակցություն Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանը։ Եվրոպացի առաջնորդները նաև աջակցություն են հայտնել  Զելենսկիին և համաձայնել են աջակցել ուկրաինական հարցերի վերաբերյալ նրա կայացրած ցանկացած վերջնական որոշման։

«Նրանք հաստատեցին, որ միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժով։ Տարածքի վերաբերյալ որոշումները կայացնում է Ուկրաինայի ժողովուրդը՝ անվտանգության հուսալի երաշխիքներ ապահովելուց հետո», – ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի