Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է գիտության ֆինանսավորմանը, հանրակրթության ոլորտի բարեփոխումներին, և Ակադեմիական քաղաքի ծրագրին, «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգին, և ոլորտին առնչվող այլ հարցերի։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե 2026 թվականին գիտությանը տրվող պետական ֆինանսավորումը նվազելու է 2025-ի համեմատ՝ նախարարը պարզաբանել է, որ գիտության ֆինանսավորման մեջ մեծ տեղ են զբաղեցնում նաև կապիտալ ծախսերը և ենթակառուցվածքները, մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում։

«2026 թվականի բյուջեն կարող է լինել նույնիսկ ավելին, քան 2025 թվականինը։ Բյուջեով սահմանված առաջնահերթությունների ցանկում, բացի արդեն իսկ գնացած տողերից, նախատեսված է ևս ավելի քան 7.4 մլրդ դրամ գիտության ֆինանսավորման համար, և սա նշանակում է, որ տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, այդ ծախսերը նույնպես արվելու են»,- նշել է նախարարը։

Նա նաև տեղեկացրել է, որ Երևանի պետական համալսարանում բացվելու է Արհեստական բանականության կենտրոն, որի համար պետությունը հատկացրել է ավելի քան 3 մլրդ դրամ։

Խոսելով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացից՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ատեստավորումը ստուգում է առարկայական գիտելիքը, և այս պահին համակարգում աշխատող յուրաքանչյուր երրորդ ուսուցիչ արդեն ատեստավորված է։

Նախարարը նաև անդրադարձել է կրթության որակի միջազգային գնահատականներին՝ նշելով դրական դինամիկան․ «2023 թվականի TIMSS-ի արդյունքները ցույց են տալիս, որ այո՛, մենք ունենք էապես բարելավում։ Մասնավորապես, մաթեմատիկայի ուղղությամբ Հայաստանը 513 միավոր է գրանցել և արդեն միջինից բարձր ցուցանիշ ունեցող երկրների խմբում է։ Բնագիտության մասով էլ էապես նվազել է նվազագույն շեմը չհաղթահարողների տոկոսը»։

Անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկայի վերանվանմանը «Հայաստանի պատմություն» և դասագրքերի շուրջ աղմուկին՝ նախարարը նշել է, որ նպատակը պետականամետ մտածողության ձևավորումն է․ «Պատմական հայրենիքը շատ կարևոր նշանակություն ունի, որ մենք հասկանանք՝ ինչպես ապահովել Հայաստանի Հանրապետության հարատևությունը։ Եթե մենք պատմական հայրենիքի ու պատմության ուսումնասիրությունը պատշաճ չենք արել, իսկ մենք, կներեք, դա չենք արել, մենք պատմություն սովորել ենք դոգմաների և ստերեոտիպերի մակարդակում»,- ասել է Անդրեասյանը։

Զրույցի առանցքային թեմաներից էր «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը և դրա ազդեցությունը մշակույթի ու կրթության վրա։ Այն դիտարկմանը, թե ինչու է պետությունը պատրաստվում չֆինանսավորել այնպիսի մշակութային ծրագրեր, որոնք քարոզում են «վրեժ» կամ պատերազմի քարոզ, և արդյոք սա չի՞ տանում ազգային ինքնության մոռացության, նախարարը պատասխանել է, որ խնդիրը պետականակենտրոն մտածողության ձևավորումն է։

«Պետության գործը առաջին հերթին ենթակառուցվածքներ և միջավայր, պայմաններ ձևավորելն է, որպեսզի մարդկային կապիտալի զարգացում տեղի ունենա․․․ Մենք պետք է խոսենք ոչ թե մեկի կամ մյուսի կարևորության մասին, այլ դերաբաշխման մասին։ Եթե մենք խոսում ենք պետության կողմից ֆինանսավորման տրամաբանության մասին, պետությունը արդեն իսկ սահմանում է առաջնահերթություններ»,- նշել է Անդրեասյանը։
Անդրադառնալով քննադատություններին, թե իշխանությունը փորձում է «թմրեցնել» հանրությանը կեղծ խաղաղասիրությամբ՝ նախարարը հակադարձել է, որ իրականում տեղի է ունենում բարդ տրանսֆորմացիա։

«Մեզ միշտ թվացել է՝ հայրենասիրությունը մեռնելն է հանուն հայրենիքի, բայց չի սովորեցվել՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի։ Խաղաղությունը ապրելու մասին է, և մենք պետք է սովորենք ապրել՝ ընդ որում ապրել պաշտպանված, ապահով, արժանապատիվ, ստեղծագործ»։

Ըստ նախարարի՝ պետական ֆինանսավորումը պետք է ուղղված լինի ոչ թե անցյալի իներցիոն ընկալումներին, այլ ապագայի կառուցմանը։ Նա շեշտել է, որ «հակապետական քարոզը» պետության հաշվին անընդունելի է։

«Պետության ներսում հակապետական քարոզը ընդունելի՞ եք համարում։ Իհարկե ոչ։ Հակապետական քարոզը ինչպե՞ս ճանաչել․․․ Արդյո՞ք կարող է ստեղծագործական ազատությունը հակապետական քարոզի գործարույթ իրականացնել պետական ֆինանսավորման ներքո։ Իմ պատասխանն է՝ ոչ»։

Խոսելով պատմական հիշողության և «Իրական Հայաստանի» հակադրության մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ պատմական հայրենիքի մասին գիտելիքը պետք է ծառայի այսօրվա պետության ամրապնդմանը։

«Այդ Մուշի և Կարսի մասին պատմությունը պիտի ցույց տա իր արդիականությունը ժամանակակից Հայաստանի՝ Իրական Հայաստանի պայմաններում չվտանգելով Իրական Հայաստանի գոյությունը։ Մենք, ի վերջո, պիտի հասկանանք՝ ինչի՞ ենք մենք պետություն ստեղծել․․․ Չէ՞ որ պետությունը մեր՝ որպես հանրության կազմակերպման բարձրագույն ձևն է»։

Նախարարը վստահեցրել է, որ մինչև 2026 թվականի ավարտը 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման/հիմնանորոգման ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի։ Ինչ վերաբերում է Ակադեմիական քաղաքի կառուցումից հետո Երևանում մնացած բուհերի շենքերը վաճառելու մասին լուրերին, Անդրեասյանը դրանք որակել է որպես «հերթական ստահոդ լուրեր»։

«Այսօրվա բուհերը և գիտական կազմակերպությունները, դրանք ամբողջությամբ լինելու են այդ սխեմայի մեջ, այսինքն՝ օգտագործվելու են ի նպաստ բարձրագույն կրթության և գիտության․․․ Ակադեմիական քաղաքին են ծառայելու այն ենթակառուցվածքները, որոնք այսօր ունեն բուհերը»,- եզրափակել է նախարարը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան