Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված թանկարժեք գույքերի ցանկի ուսումնասիրության հետքերով Factor TV-ն Սևանի ափին է։ Այս դեպքում խոսքը էժան գներով վարձակալած տարածքների վրա կառուցված թանկարժեք առանձնատների ու հանգստյան գոտիների մասին է։ Գլխավոր դատախազության նախաձեռնած գործընթացի շրջանակներում նախկին ու ներկա պաշտոնյաների գույքերը կա՛մ կքանդվեն, կա՛մ կանցնեն պետությանը։  Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 11-ի կառավարության նիստում հրապարակեց ապամոնտաժման ենթակա գույքերի սեփականատերի անունները։

Ռուբեն Հայրապետյանին պատկանող հայտնի Հարսնաքար ռեստորանահյուրանոցային համալիրը կառուցված է 2,8 հեկտար տարածքի վրա։ Factor TV-ն դեռ 2018-ին էր բացահայտել, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր ու ՀՖՖ նախկին նախագահ Հայրապետյանն այս հողատարածքի վարձակալության համար մեկ քմ-ի դիմաց վճարում է ընդամենը 37 դրամ։ Նա այժմ ապաստան է գտել ՌԴ-ում։

Հարսնաքարի Հակառակ ափին էլ գտնվում է Վլադիմիր Գասպարյանի ամառանոցը։ Երկու պարսպով է պաշտպանված նախկին ոստիկանապետին պատկանող շքեղ առանձնատունը։ Տարածքը գրանցված է Գասպարյանի զոքանչի անունով։ 7400 քմ տարածքի վրա բացի շքեղ առանձնատնից, կան նաև մատուռ և շուրջ տասը այլ շինություններ։ Տարածքը ելք ունի դեպի լիճ։

Նախկինների հետ օրենքը խախտածների ցանկում է նաև ՔՊ-ական, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նրա շինությունները ևս ապամոնտաժման ենթակա են։ Դատախազությունը հայտնում է՝ Սասուն Միքայելյանի և «Սևան ազգային պարկ»-ի միջև կնքված վարձակալության պայմանագրերում հայտնաբերել են խախտումներ։ Իշխանությունը Սասուն Միքայելյանի հետ կապված գործը մատնանշելով՝ հավանաբար ցույց կտա, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի շրջանցում նաև յուրայիններին։ Սակայն, նկատենք, որ Միքայելյանի հանգստյան գոտու քրգործով որևէ մեկն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թե՛ նախկիններին, թե՛ ներկաներին պատկանող գույքերը ցանկանում է հողին հավասարեցված տեսնել։ Սևանի ափին գտնվող հարյուրավոր կառույցներից քանիսն է օրինական, քանիսը՝ ապօրինի․ Կառավարությունը դեռ 2018-ին էր սկսել ուսումնասիրել վարձակալության պայմանագրերի օրինականութնունը։ Փաստ է, որ յոթ տարի անց հարյուրավորներից միայն երեք-չորս գույքի հետ կապված վերադարձի առարկայական գործընթացներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան