Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը, քննարկվել է Արցախի և Հայաստանի փոխգործակցության խորացումը
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք կարեւորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի եւ Հայաստանի փոխգործակցության խորացումը: