Մեսիի տրանսֆերային արժեքը նվազել է

Լուրեր

23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

MLS-ի չեմպիոնի տիտղոսը նվաճած ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի տրանսֆերային արժեքը նվազել է 3 միլիոն եվրոյով։

Transfermarkt-ում հերթական թարմացումից հետո աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագի տրանսֆերային գինը կազմում է 15 միլիոն եվրո։ Կարիերայի ընթացքում 38-ամյա արգենտինացու ամենաբարձր տրանսֆերային գինը եղել է 180 միլիոն եվրո (2018 թվականին)։

MLS-ի ամենաթանկ ֆուտբոլիստն ամերիկյան «Լոս Անջելեսի» իսպանացի կիսապաշտպան Ռիկի Պուչն է, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։

MLS-ի ավարտված մրցաշրջանում Լիոնել Մեսին մասնակցել էր 34 հանդիպման, դարձել 35 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ։ Նա երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել էր MLS-ի մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ (MVP)։ Օրեր առաջ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն «Ինտեր Մայամիի» կազմում առաջին անգամ դարձել էր MLS-ի չեմպիոն՝ նվաճելով կարիերայի 48-րդ տիտղոսը, ինչը համաշխարհային ռեկորդ է։