Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել՝ ներկայացնելով խաղաղության գործընթացը

Լուրեր

10.12.2025 | 11:09
ՉԼ․ «Ինտերը» պարտվել է «Լիվերպուլին», «Բարսելոնան» կամային հաղթանակ է տարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 11:00
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների ասուլիսը. ՈՒՂԻՂ
10.12.2025 | 10:54
Փաշինյանը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ
10.12.2025 | 10:39
Զելենսկին պատրաստ է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան ապահովեն անվտանգությունը
10.12.2025 | 10:20
Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել՝ ներկայացնելով խաղաղության գործընթացը
10.12.2025 | 10:16
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Թոմաս Քենի հետ
10.12.2025 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 10-ի դրությամբ
10.12.2025 | 09:45
ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
10.12.2025 | 09:30
«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում
09.12.2025 | 23:31
Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Google-ի դեմ
09.12.2025 | 23:29
Մալիշկա գյուղում ավտոմեքենա է այրվել
09.12.2025 | 23:16
Paramount-ն ընդդեմ Netflix-ի. ընկերությունը Թրամփին խոստացել է «​​փոխել» CNN-ը, եթե գնի Warner Bros.-ը
09.12.2025 | 23:03
Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի հետ․ Արցախում շինաշխատանքներ իրականացնող թուրքական ընկերությունը դիմել է Էրդողանին
09.12.2025 | 22:57
Գերմանիան կօգնի ՀՀ-ին էներգետիկ անկախության հարցում. Մերց
09.12.2025 | 22:51
Թուրքիայի ռազմական աղբյուրները հայտնում են՝ՌԴ-ից գտնված C-400-ները այլ երկրի հանձնելու հարցը քննարկման թեմա չէ
Բոլորը

Դոհայում տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Euronews-ին պատմել են երկու երկրների միջև խաղաղության գործընթացի և այն համատեղ ապագայի մասին, որին պետք է ձգտեն երկրները։ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ տասնամյակներ տևած հակամարտությունից հետո Հարավային Կովկասի ամբողջ լանդշաֆտը վերափոխելու համար համատեղ աշխատելու հարցում։

Euronews-ը նշում է, որ  տարածաշրջանում, որտեղ մինչև վերջերս անհնար էր թվում հաշտեցումը և երկար ժամանակ պատերազմով էր մթագնված, երկու երկրները գտել են ընդհանուր լեզու ոչ միայն խաղաղության, այլև Եվրասիական տարածաշրջանի տնտեսական զարգացումը վճռականորեն խթանելու համար համատեղ աշխատելու համար։

Նշվում է, որ առաջին անգամ երկու երկրների ղեկավարությունը ներկայացնող առանցքային բանակցողները Դոհայում տված համատեղ բացառիկ հարցազրույցում քննարկել են, թե ինչպես է սկսվել նախկին թշնամիների միջև խաղաղության գործընթացը և ինչպես են երկու կողմերը շարունակում «վստահության պատին ևս մեկ աղյուս ավելացնել»՝ անցնելով ակտիվ տնտեսական համագործակցության և թողնելով պատերազմի ողբերգական գլուխն անցյալում։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել են, որ բանակցությունները սկսվել են 2020 թվականին՝ երկու երկրների միջև վերջին առճակատումից հետո։ Այս գործընթացը ստացել է Եվրոպական Միության աջակցությունը և ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև պատմական խաղաղության համաձայնագրով, որը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։

Ըստ հրապարակման՝ առաջին անգամ հրապարակային հարցազրույցի ժամանակ իր գործընկերոջ կողքին նստած՝ Հաջիևն ընդգծել է, որ երկու կողմերն էլ «լավ հնարավորություն ունեին հանդիպելու» Բրյուսելում, որից հետո երկրների ղեկավարությունը որոշեց շարժվել դեպի խաղաղություն և «մի կողմ դնել նախկին տարաձայնությունները»։

Արմեեն Գրիգորյանը Euronews-ին ասել է, որ «առաջնորդները մտածում էին, թե ինչպես խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան», և դա հանգեցրել է՝ «ինչպես ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և առաջ շարժվել» քննարկմանը։

«Սա մեծ հաջողություն է, և մենք այն նշում ենք»,- Euronews-ին ասել է Հայաստանի ներկայացուցիչը։

«Բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում։ Բայց մենք աշխատում ենք դրա ուղղությամբ։ Ինչպես հայտնի երգում է ասվում՝ դա ևս մեկ աղյուս է պատի մեջ՝ արտահայտության դրական իմաստով։ Մենք աշխատում ենք դրա վրա՝ փորձելով կառուցել վստահության պատ, փորձելով շարժվել այս ուղղությամբ»,- հավելել է Գրիգորյանը։

Ադրբեջանի ներկայացուցիչն էլ նշել է, որ համատեղ խաղաղության գործընթացը «հաջողության պատմություն է հակամարտությունների և պատերազմների համաշխարհային համատեքստում»։ «Հակամարտության այս գլուխը փակված և իրական խաղաղություն հաստատված» լինելով՝ Ադրբեջանն ու Հայաստանը ձեռնամուխ են լինում տարածաշրջանում լայնածավալ տնտեսական զարգացման՝ երկու երկրների փոխադարձ օգուտի համար, ասել է Հաջիևը

«Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կմեծացնի փոխկախվածությունը և կամրապնդի խաղաղությունը, ինչպես նաև տնտեսական օգուտ կբերի երկու հասարակություններին։ Մենք շարժվում ենք այս ուղղությամբ, և դրա ապացույցն այն է, որ Հիքմեթի հետ միասին նստած ենք ձեր ստուդիայում՝ Դոհայում»,- իր հերթին ասել է Արմեն Գրիգորյանը։

Երկու գործիչներն էլ ընդգծել են, որ ներկայիս խաղաղության գործընթացը նախատեսված է «գալիք սերունդների» համար, որ խաղաղությունն «անշրջելի է», և որ երկու երկրներն էլ աշխատում են այն ուղղությամբ, ինչը նրանք երկուսն էլ անվանել են «վստահության ամրապնդման միջոցառումներ», որպեսզի երկու ազգերը կարողանան փոխգործակցել, նույնիսկ եթե «դա պահանջում է մեծ աշխատանք երկու երկրներից և հասարակություններից» տասնամյակներ տևած պատերազմից հետո։

Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ Վաշինգտոնում ձեռք բերված «մեծ, գեղեցիկ գործարքը», որն Արմեն Գրիգորյանը նույնպես այդպես էլ անվանել է, պետք է հանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու» (TRIPP) իրականացմանը։ Այս նախագիծը, նրանց պնդմամբ, ունակ է  «ամբողջովին փոխել Եվրասիական մայրցամաքի տրանսպորտային քարտեզը»։

Գրիգորյանը նշել է, որ նախագծի իրականացումը ներկայում ինտենսիվորեն քննարկվում է Միացյալ Նահանգների հետ։

«Հուսով եմ, որ դա շատ շուտով տեղի կունենա։ Դրանից հետո կսկսվի ամբողջ տեխնիկական գործընթացը, և մենք կաշխատենք տարածաշրջանն ապաշրջափակելու և այս երթուղին բացելու ուղղությամբ։ Սա մեր տարածաշրջանի համար հսկայական և չափազանց կարևոր պատմական նախագիծ է, և մենք շարունակում ենք շարժվել այս ուղղությամբ»,- ասել  է  Հայաստանի ներկայացուցիչը։

Բանակցությունների մասնակիցները հանգել են եզրակացության, որ պատերազմն ավարտվել է, և խաղաղությունը պետք է լինի «հավերժական» ապագա սերունդների համար, և որ երկու երկրներն էլ այժմ պետք է նայեն դեպի համատեղ ապագա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի