Կատարը զգուշացնում է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է հանգեցնել նավթի գների բարձրացման` մեկ բարելի համար մինչև 150 դոլարի

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Կատարի իշխանությունները կարծում են, որ Պարսից ծոցի էներգառեսուրսներ արտադրողները շուտով կդադարեցնեն արտահանումը, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը չդադարեցնեն Իրանի դեմ պատերազմը: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի էներգետիկայի նախարար, QatarEnergy-ի գործադիր տնօրեն Սաադ Ալ-Քաաբին, գրում է Meduza-ն:

«Մենք սպասում ենք, որ բոլոր նրանք, ովքեր դեռ չեն հայտարարել ֆորս մաժորի մասին, դա կանեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում, եթե իրավիճակը չփոխվի։ Պարսից ծոցի տարածաշրջանի բոլոր արտահանողները ստիպված կլինեն հայտարարել  ֆորս մաժորի մասին։ Եթե այս պատերազմը շարունակվի ևս մի քանի շաբաթ, դա կազդի համաշխարհային ՀՆԱ-ի աճի վրա»,- ասել է Քաաբին Financial Times-ին։

Նախարարի խոսքով՝ նավթի համաշխարհային գները կարող են բարձրանալ մինչև 150 դոլար մեկ բարելի համար ընդամենը երկու-երեք շաբաթվա ընթացքում, եթե լցանավերը չկարողանան անցնել Հորմուզի նեղուցով, որը համաշխարհային նավթի արտահանման հիմնական երթուղին է։

«Էներգիայի գները կբարձրանան բոլորի համար։ Կլինի որոշակի ապրանքների պակաս, և դա կհանգեցնի շղթայական ռեակցիայի. շատ գործարաններ չեն կարողանա այն մատակարարել»,- ասել է Քաաբին։

Նա հավելել է, որ եթե նույնիսկ պատերազմն ավարտվի հիմա, Կատարին մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս անհրաժեշտ կլինի՝ բնականոն մատակարարման ցիկլին վերադառնալու համար։

ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածել Իրանին փետրվարի 28-ին։ Թեհրանը պատասխանում է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի  հարձակումներով Իսրայելի և Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակից երկրների վրա և սպառնում փակել Հորմուզի նեղուցը։ Մարտի 2-ին Իրանի հարվածների պատճառով Կատարը հայտարարեց հեղուկ բնական գազի արտադրության դադարեցման մասին։ Երկրին բաժին է ընկնում համաշխարհային հեղուկացված բնական գազի արտահանման շուրջ 20%-ը։

Մարտի 6-ին Brent նավթի գները բարձրացան մինչև 87,6 դոլարի՝ մեկ բարելի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի