«Ֆիզիկապես հայ-իրանական սահմանը չի փակվի»․ ԱԺ փոխնախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 13:15
Փաշինյանի անունը հեռացվել է Եկատերինբուրգում կայանալիք միջոցառման ելույթ ունեցողների ցանկից
03.07.2026 | 13:03
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
03.07.2026 | 12:52
ՌԴ-ից Ադրբեջանով 14 վագոն ցորեն է ուղարկվել Հայաստան
03.07.2026 | 12:41
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 12:30
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.07.2026 | 12:21
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
03.07.2026 | 12:15
Փաշինյանն Իրան է մեկնել // Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է․ ԼՈՒՐԵՐ
03.07.2026 | 12:08
ԱՄՆ-ը մտավախություն է ունեցել, որ Իսրայելը մահափորձ է ծրագրել Իրանի գլխավոր բանակցողներ Արաղչիի և Ղալիբաֆի դեմ. NYT
03.07.2026 | 12:02
Նոր տոնական օր՝ տոնացույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 11:56
Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 11:52
Այսօր հանրապետությունում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի
03.07.2026 | 11:39
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
03.07.2026 | 11:20
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին. զոհ կա
03.07.2026 | 11:11
«Արտյոմին ու Գոռին չոտկի կտաս, մնացածին՝ 20 պակաս ես տալում, հարցը լուծվում ա»․ ՀԿԿ ձայնագրություն
03.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Աստված չանի, որ հայ-իրանական սահմանը փակվի»,- այսպես է արձագանքում խորհրդարանի փոխնախագահ Միքայել Մելքումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, որ այդ սահմանն ամեն վայրկյան կարող է փակվել ամերիկա-իրանական հարաբերությունների պատճառով։

«Սահման փակե՞լ։ Էստեղ երևի խոսքը ֆիզիկապես սահմանը փակելու մասին չէ, այլ տնտեսական հարաբերությունների հոսքերի մասին։ Ֆիզիկապես սահմանը չի փակվի։ Իսկ ի՞նչ ունենք մենք Իրանի հետ։ Երկաթուղի չկա, մենք ունենք բեռնատար հոսքեր, որոնք ավելի շատ Իրանից են գալիս, և այն տարանցիկ ճանապարհ է, այսինքն՝ Սև ծովից դեպի Իրան»,- ասում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Ըստ Միքայել Մելքումյանի, բացառվում է, որ ամերիկացի դիվանագետ Ջոն Բոլթոնը Հայաստանում գտնվելու ընթացքում Նիկոլ Փաշինյանի առջև հայ-իրանական 42 կմ-անոց սահմանը փակելու հարց դրած լինի։ Նա նկատում է, որ «եթե լարվածության աստիճանը, սանկցիաներն Իրանի նկատմամբ հանգեցնելու են որոշակի ինչ-որ կոնվենցիաների, միջպետական համաձայնագրերի, պայմանագրերի կատարմանը, որոնց միացել ենք, ուրեմն պետք է էդ ամբողջ փաթեթը ուսումնասիրել, հասկանալ՝ արդյոք էնտեղ կա՞ն դրույթներ, որոնք ինչ-որ մի պահի, երբ հարաբերությունները լարվեն, կբերեն մեր պարտավորությունների կատարմանը։ Սա պետք է վերլուծել և քննարկել։ Բայց ես կարծում եմ, որ մոտ ապագայում էդ խնդիրը չի լինի»։

Հայաստան-Իրան հարաբերություններն, ըստ Միքայել Մելքումյանի, չպետք է կառուցվեն ուրիշ երկրների հաշվին, դրանք պետք է սպասարկեն մեր պետական շահը։ Փաստ է, որ, խորհրդարանի փոխնախագահի համոզմամբ, Ջոն Բոլթոնը Հայաստանում ներկայացրել է Ամերիկայի շահը․ «Բոլթոնը էստեղ պետք է գար ներկայացնելու ամերիկյան դիվանագիտության և Միացյալ Նահանգների շահերից բխող տարածաշրջանային խնդիրների մոնիտորինգը և ուսումնասիրությունը նոր քաղաքական ղեկավարության պայմաններում. արդյոք փոփոխության ենթարկվե՞լ է արտաքին քաղաքականության վեկտորը և արդյոք այդ հնարավորությունը կա՞։ Որովհետև ինչ կար նախկինում բոլորը գիտեին»։

Միքայել Մելքումյանը վեկտոր փոփոխելու մեջ այսօր լավ բան չի տեսնում, դա, ըստ նրա, չի բխի Հայաստանի պետական շահից՝ պետք է պահպանել բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ: «Իրանը մեր այլընտրանքային ուղին է և մեր հարևանը, որի հետ պետք է պահպանել խաղաղություն»,- արձանագրում է ԱԺ փոխնախագահը։

Պատգամավորը ենթադրում է, որ միայն ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում կարելի է մտածել Իրանի հետ հարաբերությունների սահմանափակման մասին, բայց դա կոնկրետ իրավիճակ պետք է լինի։ Իսկ ահա Իրանի հետ ռազմական գործողությունների դեպքում էլ պետք է հիշել, թե Հայաստանը ինչ պայմանավորվածություններ ունի։ Պարոն Մելքումյանը զգուշացնում է․ «Մենք ՀԱՊԿ-ում ենք, և և ՀԱՊԿ-ում լինելու հանգամանքը էդ առումով որոշակի պայմանավորվածություններ է ստանձնում»։

Հայ-իրանական հարաբերությունների ապագային այսօր անդրադարձել է նաև Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։ Նա նկատել է, որ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար մնում են շատ կարևոր ուղղություն։

«Այս քաղաքականության իրականացումը տեղի է ունենում մի միջավայրում, որը մարտահրավերներով, մեղմ ասած, հարուստ է։ Եվ այդ մարտահրավերներն ինչպես են իրենք արտացոլում, ինչպես են կյանքում ի ցույց բերում, բավական լուրջ հարց է։ Ինչպես կգնան զարգացումները և ինչպես դրանք կանդրադառնան բնականոն մեր հարաբերություններն Իրանի հետ պահպանելուն և զարգացնելուն՝ մեզ համար կարևոր է»,- ասում է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Նա նկատում է, որ Հայաստանը գնահատում է Իրանի հետ հարաբերությունների բոլոր ռիսկերը, և այդ առումով մենք շփման մեջ ենք բոլոր այն գործընկերների հետ, որոնք անմիջական դերակատարություն ունեն մարտահրավերների հարցում:

«Խոսքը վերաբերվում է մարտահրավերների խորությանը և տարբեր զարգացումներին, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մեր ազգային շահերի վրա։ Այստեղ մենք բավականին զգայուն ենք և այդ ռիսկերի գնահատման առումով մենք տանում ենք բոլոր աշխատանքները և նորից եմ ասում՝ մեր արտաքին քաղաքականության մեջ բոլոր անմիջական դերակատարների հետ մենք ունենք գործընկերային հարաբերություններ»,-նշում է Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը հիշեցնում է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների մեջ են։

Մհեր Արշակյան