ԼՂ հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է արցախցիների ֆիզիկական անվտանգությանը. Զ.Մնացականյան

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Հայաստանի դիրքորոշում մեջ շեշտադրվում է Ղարաբաղի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը, ինչպես նաև այն մոտեցումը, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման գործընթացքում ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ Ազգային ժողովում 2019 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին:

«Մենք արտահայտել ենք Հայաստանի գերակայությունները ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ, որոնք արտահայտում են հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը, բացառապես ՄԽ համանախագահության շրջանակում: Հայաստանի դիրքորոշումների առումով շեշտադրվում է Ղարաբաղի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը, ինչպես նաև այն մոտեցումը, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման գործընթացքում ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն: Այս շրջանակում ենք մենք տեղավորում մեր աշխատանքը»,- նշեց ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ առավելապես կարևորվում են բոլոր այն քայլերը, որոնք վերաբերում են էսկալացիայի բացառմանը. սա է անմիջական նպատակն այս փուլի: «Ընդգծելով անվտանգության և ստատուսի խնդիրը՝ մենք ընդգծում ենք այն, որ ԼՂ հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է կոնկրետ մարդկանց անվտանգությանը, կոնկրետ 150.000 մարդկանց ֆիզիկական անվտանգությանը: Եվ այդ կոնտեքստում է, որ առաջնայնություն է տրվում ստատուսի խնդրին»,- հավելեց Մնացականյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: