Որդիս հիմա ծառայում է, զանգեց, ասեց՝ անարդար է․ Պողոսյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 24-ից 18 ամիս դարձնելու մասին օրինագիծը։

Մտքերի փոխանակման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նշեց, որ իր որդին հիմա ծառայում է, և երբ առաջին անգամ լսել է նախագծի մասին, զանգահարել է իրեն ու ասել, որ այն անարդար է. «Բա ինչի՞ պիտի ես երկու տարի ծառայեմ, իսկ հունվարին եկողները ծառայեն մեկուկես տարի»։

«Ես հանգիստ նրան բացատրեցի, որ ցանկացած պահի, երբ այդ որոշումն ընդունվեր, դրանից վեց ամիս առաջ զորակոչվածները դա անարդար կհամարեին։ Նույն կերպ անարդար է այն տղայի համար, ով 10 տարի առաջ է երկու տարի ծառայել։ Այնպես որ՝ պետք չէ անարդարություն փնտրել այնտեղ, որտեղ այն չկա։ Լրիվ նորմալ է. մի օր պետք է ընդունվեր այդ օրենքը, և դրանից առաջ զորակոչվածները պետք է երկու տարի ծառայեին»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց նաև, որ իր որդին այնքան է ոգևորվել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, որ հիմա պայմանագիր է կնքել և հինգ տարի ծառայելու է հայկական բանակում։

«Ես հպարտանում եմ դրանով։ Նա ոգևորված ասում է՝ «գիտե՞ս՝ ինչ լավ պայմաններ են»։ Ես պատասխանում եմ՝ «գիտեմ, մենք ենք այդ պայմանները ստեղծել»»,- հայտարարեց Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան