Լեհաստանի նախագահը չեղարկել է հանդիպումը Օրբանի հետ՝ նրա՝ Պուտինին այցելելուց հետո

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հրաժարվել է նախկինում նախատեսված հանդիպումից Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ՝ հղում անելով վերջինիս նոյեմբերի վերջում կատարած Մոսկվա այցին։ Ինքը Օրբանը Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ դրանց արդյունքը «հաջող» է համարում։

Լեհաստանի նախագահի գրասենյակի միջազգային քաղաքականության վարչության ղեկավար Մարչին Պշիդաչի խոսքով՝ Նավրոցկին վերանայել է Հունգարիա իր այցի որոշումը։ Նա կմասնակցի միայն Վիշեգրադյան խմբի նախագահների գագաթնաժողովին Էստերգոմում։ Սա նշանակում է, որ Օրբանի հետ անձնական հանդիպումը, որի մասին Պշիդաչը հայտնել էր դեռ նոյեմբերի սկզբին, չի կայանա։

Որոշման պատճառը դարձել է հունգարական վարչապետի այցը Մոսկվա և նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահի հետ։ Պշիդաչը նշել է, որ Նավրոցկին մտադիր է պաշտպանել եվրոպական համերաշխության անհրաժեշտության դիրքորոշումը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Էստերգոմում լեհ առաջնորդը քննարկելու է անվտանգության և համագործակցության հարցեր Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի նախագահների հետ։

Ըստ նախնական պլանի՝ Նավրոցկու այցը Հունգարիա պետք է տևեր երկու օր․ գագաթնաժողովը՝ չորեքշաբթի, իսկ պաշտոնական հանդիպումները Բուդապեշտում՝ հինգշաբթի, այդ թվում՝ նախագահ Տամաշ Սուլյոկի և վարչապետ Օրբանի հետ։ Այժմ այդ ծրագրերը փոխվել են։

Հիշեցնենք՝ Օրբանի և Պուտինի բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբերի 28-ին Կրեմլում և տևել են մոտ չորս ժամ։ Հունգարական վարչապետը խոսել է Բուդապեշտի՝ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցություններում և հնարավոր կարգավորման գործում հետաքրքրված լինելու մասին, ինչպես նաև ընդգծել է Հունգարիան ընդունելի գնով էներգակիրներով ապահովելու անհրաժեշտությունը։

Հանդիպումից հետո նա ռուս նախագահի հետ երկխոսությունը որակել է հաջող։