Թուրքիան մտահոգված է Սև ծովում տանկերների վրա հարձակումներով

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Սև ծովում տեղի ունեցած նավթատար տանկերների վրա հարձակումների կապակցությամբ։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջյու Քեչելիի՝ նոյեմբերի 30-ին հրապարակված հայտարարությունում նշվում է, որ Գամբիայով շարժվող Kairos և Virat տանկերների վրա հարձակումները սպառնալիք են ստեղծել տարածաշրջանում նավիգացիայի անվտանգության համար, փոխանցում է DW-ն։

«Այս միջադեպերը, որոնք տեղի են ունեցել Սև ծովում մեր բացառիկ տնտեսական գոտու սահմաններում, լուրջ ռիսկեր են ստեղծել նավագնացության, կյանքի, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության համար»,-հայտարարել է Քեչելին։

Ուկրաինան, որը պատասխանատվություն է վերցրել հարձակումների համար, հայտարարությունում ուղիղ չի դատապարտվում։ Թուրքիան «շարունակում է կապ պահպանել շահագրգիռ կողմերի հետ», որպեսզի «կանխի պատերազմի տարածումը» Սև ծովում և «խուսափի երկրի տնտեսական շահերի վրա բացասական ազդեցությունից», նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Kairos և Virat տանկերները, որոնք դասվում են Ռուսաստանի «ստվերային նավատորմին», հարձակման են ենթարկվել նոյեմբերի 28-ի երեկոյան, երբ գտնվում էին Թուրքիայի ափերի մոտ ծովում։ Ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրների տվյալներով՝ դրանք խոցվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության ծովային դրոններով։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տանկերները առանց բեռի շարժվում էին Նովոռոսիսկի նավահանգիստ։

Երկու տանկերներն էլ գտնվում են արևմտյան երկրների սանկցիաների տակ՝ ռուսական նավթի փոխադրման գործընթացներին մասնակցելու համար։