«Ինտեր Մայամին» խփեց 5 գոլ և եզրափակիչում է, Մեսին գերազանցեց Պուշկաշի պատմական ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
Բոլորը

MLS-ի կիսաեզրափակիչում ամերիկյան «Ինտեր Մայամին» 5:1 հաշվով հաղթել է «Նյու Յորք Սիթիին» ու նվաճել եզրափակիչի ուղեգիր։

Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է արգենտինացի հարձակվող Տադեո Ալենդեն, մեկական գոլ են խփել նրա հայրենակից Մատեո Սիլվետին ու վենեսուելացի կիսապաշտպան Տելասկո Սեգովիան։

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։

38-ամյա հարձակվողը կատարել է կարիերայի 405-րդ գոլային փոխանցումն ու սահմանել համաշխարհային ռեկորդ։ Մինչև այս պատմության մեջ ամենաշատ ասիստ գրանցած ֆուտբոլիստը հունգարացի լեգենդար հարձակվող Ֆերենց Պուշկաշն էր (404 գոլային փոխանցում)։ Այդ ցուցանիշով երրորդ տեղում Պելեն է՝ 369 ասիստ։

«Ինտեր Մայամին» ստացել է Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոնական գավաթը, իսկ դեկտեմբերի 6-ին կայանալիք եզրափակիչում մրցելու է կանադական «Վանկուվեր Ուայթքեփսի» հետ։

MLS-ի ընթացիկ մրցաշրջանում Մեսին «Ինտեր Մայամիի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 35 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ։