Անընդունելի ենք համարում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները. Վարդապետաց դասի հայտարարությունը

Լուրեր

16.02.2026 | 00:04
Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարդապետաց դասը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ եկեղեցու ներսում ծագած վարդապետական, կարգապահական ու կառավարման հարցերը պետք է լուծվեն բացառապես Սուրբ Հոգու ներշնչմամբ և Հայ Եկեղեցու կանոնական ընթացակարգերով, միաժամանակ հորդորելով հավատացյալներին չտրվել արտաքին ճնշումներին ու պահպանել միասնությունը։

«Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով» (Ա Կորնթ. Ա 10)

Մտահոգ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ և եկեղեցու ներսում ծավալվող իրադարձություններով՝ վերահաստատում ենք մեր ուխտը՝ հավատարիմ մնալով ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրությանը և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ «ուղիղ վարդապետությամբ մեզ ուսուցանում է ճշմարտության խոսքը» (Խորհրդատետր)։

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ անընդունելի ենք համարում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները։

Անհանդուրժելի ենք նկատում իշխանական մեքենայությունների միջոցով բարձրաստիճան հոգևորականներին և քահանաներին թիրախավորելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահազրկման օրակարգը սպասարկելու նպատակով եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը։

Եկեղեցու ներսում ծագած դավանական, վարդապետական, ծիսականոնական և կարգապահական խնդիրները բացառապես լուծվում են Սուրբ Հոգու ներշնչմամբ, Հայ Եկեղեցու կանոնական ընթացակարգերով, «միակամ և միախորհուրդ»՝ առանց հոգևորականների և իրավասու ժողովական մարմինների իրավունքների յուրացման։

Ազգային-եկեղեցական ժողովով ընտրված և վավերական օծում ունեցող Հայոց Հայրապետն ունի Սուրբ Հոգու պարգևելի բոլոր շնորհները, որոնք բաշխվում են հոգևոր սպասավորներին՝ ձեռնադրության խորհրդով կամ հայրապետական տվչությամբ։
Նվիրապետական կարգի մեջ բոլորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ըստ այն շնորհների, որոնք հիշվում են ձեռնադրության աղոթքների մեջ։ Ո՛չ ոք չի կարող եկեղեցական իր իշխանության սեփականություն դարձնել այնպիսի իրավունքներ, որոնք ձեռք են բերվում քաղաքական հանգամանքներով կամ արտաքին միջամտությամբ։ Եվ քանի որ հոգևորականը ձեռնադրությամբ ստանում է այնքան, որքան հիշվում է Սուրբ Խորհրդի ընթացքում, այս սկզբունքից շեղվողը չարաշահում է իր իշխանությունը և դատապարտելի է Հայ Եկեղեցու վարդապետությամբ։

Աներեր մնալով մեր հոգևոր առաքելության մեջ՝ պատգամում ենք մեր եկեղեցու քահանայից դասին և հավատացյալներին՝ չգայթակղվել և չտրտմել հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից և հալածանքներից, չօտարանալ Մայր Եկեղեցու հոգևոր կյանքից։ Փորձություններով լեցուն այս շրջանում ակնկալում ենք ձեր մասնակցությունը եկեղեցու աղոթական և խորհրդական կյանքին՝ հայցելով, որ Աստված ապաշխարության ճանապարհով մաքրագործի ու հավատի մեջ զորացնի մեզ ամենքիս՝ միասնության մեջ պահելով մեր Սուրբ Եկեղեցին և անսասան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Եկեղեցիները ո՛չ պարգևն են թագավորների, ո՛չ ճարտար արվեստ են, ո՛չ գյուտն են իմաստունների, ո՛չ ավարը զինվորների քաջության և ո՛չ էլ խաբեությունը դևերի, այլ շնորհն են Մեծ Աստծո։ Նրա հիմքերը դրված են հաստատուն վեմի վրա, որ ոչ ներքևինները կարող են խախտել, ոչ վերինները շարժել։ Եվ այն, ինչ երկինքն ու երկիրը չեն կարող սարսել, մարդկանցից ոչ ոք թող չհավակնի հաղթել նրան» (Սուրբ Եղիշե Վարդապետ)»,- ասվում է հայտարարությունում։

Ըստ Մայր Աթոռի կայքի տեղեկատվության՝ Վարդապետաց դասի անդամներն են՝

  • Տ. Տաճատ ծ․ վարդապետ Եարտմեան, ծնվել է Բեյրութում  1945, ձեռնադրվել` 1971:
  • Տ. Մյուռոն ծ․վարդապետ Գվգեան, ծնվել է Տրիպոլիում 1950, ձեռնադրվել` 1978:
  • Տ. Սասուն ծ․ վարդապետ Զմրուխտեան, ծնվել է Բեյրութում 1954, ձեռնադրվել` 1985:
  • Տ. Շահե ծ․ վարդապետ Անանյան, ծնվել է Նոր Հաճնում 1982, ձեռնադրվել` 2005:
  • Տ. Զաքարիա ծ․ վարդապետ Բաղումյան, ծնվել է  Երևանում 1978, ձեռնադրվել ` 2011:
  • Տ. Մոմիկ վարդապետ Սարգսյան, ծնվել է Գյումրիում 1950, ձեռնադրվել` 1975:
  • Տ.Կոմիտաս վարդապետ Հովնանյան, ծնվել է Երևանում 1953, ձեռնադրվել` 1978:
  • Տ. Աթանաս վարդապետ Մովսիսյան, ծնվել է Բարձրունիում 1937թ., ձեռնադրվել` 1978։
  • Տ. Զատիկ վարդապետ Ավետիքեան, ծնվել է Երևանում 1957, ձեռնադրվել ` 1980:
  • Տ. Մամիկոն վարդապետ Քիլիճյան, ծնվել է Վաղարշապատում 1967, ձեռնադրվել ` 1989:
  • Տ. Թադեոս վարդապետ Զիրեկյանց, ծնվել է Երևանում 1961, ձեռնադրվել ` 1989:
  • Տ. Գուրգեն վարդապետ Աղաբաբյան, ծնվել է Փոքր Պամաճում, Ջավախք 1963, ձեռնադրվել ` 1995:
  • Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյան, ծնվել է Երևանում 1968, ձեռնադրվել ` 1995:
  • Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան, ծնվել է Վաղարշապատում 1972, ձեռնադրվել  1996:
  • Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյան, ծնվել է Վաղարշապատում 1972, ձեռնադրվել ` 1996:
  • Տ. Ներսեհ վարդապետ Խալաթյան, ծնվել է Թբիլիսիում 1972, ձեռնադրվել ` 1996:
  • Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյան, ծնվել է Վաղարշապատում 1974, ձեռնադրվել ` 1998:
  • Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյան, ծնվել է Երևանում 1968, ձեռնադրվել ` 2000:
  • Տ. Դանիել վարդապետ Թումանյան, ծնվել է Երևանում 1976, ձեռնադրվել ` 2000:
  • Տ. Արիստակես վարդապետ Այվազյան, ծնվել է Ախալցխայում 1974, ձեռնադրվել ` 2000:
  • Տ. Սահակ վարդապետ Շաքարյան, ծնվել է Արցախում 1974, ձեռնադրվել ` 2000:
  • Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյան, ծնվել է Երևանում 1976, ձեռնադրվել ` 2001:
  • Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյան, ծնվել է Ոսկեհատում 1976, ձեռնադրվել ` 2002:
  • Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյան, ծնվել է Մուսալեռում 1977, ձեռնադրվել ` 2003:
  • Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյան, ծնվել է Արմավիրում 1975, ձեռնադրվել ` 2003:
  • Տ. Իսահակ վարդապետ Պողոսյան, ծնվել է Երևանում 1978, ձեռնադրվել ` 2005:
  • Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյան, ծնվել է Հրազդանում 1979, ձեռնադրվել ` 2005:
  • Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյան, ծնվել է Վաղարշապատում 1976, ձեռնադրվել ` 2005:
  • Տ. Զավեն վարդապետ Յազիչյան, ծնվել է Երևանում 1981, ձեռնադրվել ` 2005:
  • Տ. Միքայել վարդապետ Գևորգյան, ծնվել է Երևանում 1975, ձեռնադրվել ` 2007:
  • Տ. Հարություն  վարդապետ  Կիրակոսյան, ծնվել է Մելիք գյուղում 1980, ձեռնադրվել ` 2007:
  • Տ. Կյուրեղ վարդապետ Դավթյան, ծնվել է Արմավիրում 1983, ձեռնադրվել ` 2009:
  • Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյան, ծնվել է Վաղարշապատում 1979, ձեռնադրվել ` 2009:
  • Տ. Անանիա վարդապետ Ծատուրյան, ծնվել է Աշտարակում 1984, ձեռնադրվել` 2009:
  • Տ. Նշան վարդապետ Հմայակյան, ծնվել է Վաղարշապատում 1985, ձեռնադրվել` 2009:
  • Տ. Պողոս վարդապետ Վարդանյան, ծնվել է Վաղարշապատում 1985, ձեռնադրվել է` 2009:
  • Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյան, ծնվել է Կապանում 1986, ձեռնադրվել ` 2009:
  • Տ. Սամվել վարդապետ Մխիթարյան, ծնվել է Փոքր Վեդիում 1985, ձեռնադրվել է` 2010:
  • Տ. Մովսես վարդապետ Սարգսյան, ծնվել է Հրազդանում 1984, ձեռնադրվել ` 2010:
  • Տ. Անդրեաս վարդապետ  Եզեկյան, ծնվել է Վանաձորում 1985, ձեռնադրվել է` 2010:
  • Տ. Երեմիա վարդապետ Աբգարյան, ծնվել է Վաղարշապատում 1984, ձեռնադրվել ` 2010:
  • Տ. Թովմա վարդապետ Խաչատրյան, ծնվել է Չարենցավան 1987, ձեռնադրվել է` 2011:
  • Տ. Տիրայր վարդապետ Հակոբյան, ծնվել է Վանաձորում 1986, ձեռնադրվել է` 2013: