Հատուկ օպերացիայի արդյունքում կեղծ հիմնավորումներ են հավաքվել Նորք-Մարաշի զինված խմբի գործով․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք ունեցել ենք հանցավոր իրավապահ համակարգ: Բանտում անձամբ ծանոթացել եմ բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր քաղաքական գործիչներ չէին, բայց շինծու մեղադրանքներով գտնվում էին այնտեղ՝ տարբեր շարժառիթներով: Իրավապահ համակարգը ձևական մեղադրանքներով պատիժներ է սահմանել նրանց նկատմամբ, և մարդիկ շարունակում են կրել իրենց պատիժը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում այսօր ընդունված Համաներման մասին օրենքին և կալանավայրերը բեռնաթափելու խնդրին։

«Համաներումը պետության կողմից բարի կամքի դրսևորում է: Պետք է գիտակցենք, որ սա պետության պարտավորությունը չէ: Այն աննախադեպ է ՀՀ պատմության մեջ, քանի որ նման ընդգրկունությամբ համաներում երբևէ չի եղել»,- ասաց նա:

Խոսելով Նորք-Մարաշի զինված խմբի մասին՝ Ղուկասյանն ասաց, որ հատուկ օպերացիայի արդյունքում կեղծ հիմնավորումներ են հավաքվել Նորք-Մարաշի զինված խմբի գործով, և դրանք կեղծ մեղադրանքներ են:

«Նրանց դեմ քրեական հետապնդումը շարունակվում է առանց հիմքի: Իմ դեպքում նույնպես քրեական գործը համաներումով չի կասեցվում, շարունակվելու է: Ես չեմ եղել  «Սասնա ծռերի» հանցակիցը, իսկ համաներումը տարածվում է նրանց ու իրենց հանցակից մարդկանց վրա: Ինձ ներկայացված շինծու մեղադրանքով հանցակից չեմ համարվում, դրա համար էլ գործը կես տարի է առանձնացված է և քննվում է առանձին վարույթուվ»,- ասաց «Նոր Հայաստան» շարժման առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում։