ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը վավերացնելու որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը վավերացնելու որոշումը։

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն էր:

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին: Հիմնական զեկուցողը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էր։ Նա հայտնեց, որ այս համաձայնագրով կողմերը ցանկանում են սահմանել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները` նման հնարավոր հետագա մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրում յուրաքանչյուր որոշակի դեպքում` յուրաքանչյուր գործողության համար այդ պայմանները սահմանելու փոխարեն:

Հիմնական զեկուցողի խոսքով` համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները:

«Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգը համալրվել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտի համագործակցությամբ` համաձայնագիրը հնարավորություն կստեղծի նշյալ ուղղություններով ևս համագործակցության խորացման և հետագա ընդլայնման համար»,- ասաց Կոստանյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա` համաձայնագրում անորոշություններ կան` կապված համաձայնագրով նախատեսված համագործակցության որոշ դրույթների հետ: Նա հայտնել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

Համաձայնագրի տեքստը` այստեղ:

Մանրամասները` տեսանյութում։