Ինչո՞ւ եք Ուկրաինայի մասին հարցնում, ինչո՞ւ Սոմալիի մասին չեք հարցնում․ Եղոյանը՝ Մինասյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
Բոլորը

«Ուկրաինայում Եվրամիությունը հիմա իրականացնո՞ւմ է ռազմական առաքելություն, թե ոչ, և եթե այո, ապա այս համաձայնագիրը Հայաստանի համար կարո՞ղ է դառնալ հետագայում նման առաքելության մասնակցության առաջադրման իրավական հիմք եվրոպական երկրների կողմից»,- ԵՄ-ՀՀ համաձայնագրի մասին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Եղոյանի խոսքով՝ ամեն երկիր ինքն է որոշում՝ իր առաքելությունը որ պետություն ուղարկի այն մանդատի շրջանակում, որի շրջանակում գործում է այդ առաքելությունը:

«Ուղղակի գիտեք, պարոն Մինասյան, ինձ հետաքրքրում է՝ դուք ինչի՞ եք Ուկրաինայի մասին հարցնում: Օրինակ, ինչի՞ Սոմալիի մասին չեք հարցնում: Այնտեղ շատ ավելի, ասեմ, այնպես չի, որ ավելի հանգիստ է հիմա իրավիճակը: Կամ, օրինակ, Բոսնիայի, չէ՞: Այնտեղ մի քիչ ավելի հանգիստ է, բայց էլի կան որոշակի ռիսկեր: Ինչի՞ եք դուք դա հարցնում, ի՞նչ եք ուզում դրանով ակնարկած լինեք, որ կարող է պատահի՝ սա ստորագրվել է նրա համար, որ հատուկ Հայաստանը գնա այնտեղ մասնակցի՞: Ո՛չ, դրա համար չի ստորագրվել: Ստորագրվել է նրա համար, որ Հայաստանը ունենա հնարավորություն մասնակցելու Եվրոպական միության առաքելություններին: Որին կմասնակցի՝ արդեն Կառավարությունը կորոշի՝ ըստ իրավիճակի»,- նշեց Արման Եղոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։