Պուտինի այցից առաջ Բիշքեկում «թաքցրել» են Ուկրաինայի դեսպանատունը

Լուրեր

07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
Բոլորը

Բիշքեկում Ուկրաինայի դեսպանատան և Ղրղզստանի նախագահի նստավայրի միջև, որը գտնվում է փողոցի մյուս կողմում, հսկայական LED էկրան է տեղադրվել։ Սա տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու համար Բիշքեկ ժամանելուց կարճ ժամանակ առաջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրագրող Գրիգորի Պիրլիկը նոյեմբերի 20-ին տելեգրամի իր ալիքում հաղորդել էր կառույցի տեղադրման մասին: Դատելով նրա հրապարակած լուսանկարներից՝ մի քանի հարկանի շենքի բարձրությամբ կառույցը տեղադրվել է այնպես, որ ցանկապատը ծածկում է էկրանը «Ինտիմակ Օրդո» համալիրից (Ղրղզստանի նախագահի և կառավարության վերջերս բացված նոր նստավայր): Ավելին, կառույցը ծածկում է նաև Ուկրաինայի դրոշի տեսարանը դեսպանատան տարածքում:

Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ փողոցի կենտրոնում տեղադրված հսկա LED էկրանը «կօգտագործվի կառավարության տեսագրությունները ցուցադրելու և արարողակարգային միջոցառումների տեսողական աջակցությունն ապահովելու համար»։ Մի շարք լրատվամիջոցներ ենթադրություն են հայտնել, որ Ուկրաինայի դեսպանատունը ծածկող կառույցի տեղադրումը կապված է Պուտինի՝ Բիշքեկ կատարած այցի հետ, որի ընթացքում նա այցելել է «Ինտիմակ Օրդո»։ Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանի խորհրդական Դենիս Ավտոնոմովը սահմանափակվել է մեկնաբանությամբ, որ «ակնհայտորեն կա պատճառահետևանքային կապ»։

Քաղաքական վերլուծաբան Տուրատ Ակիմովն «Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայության հետ զրույցում իրադարձությունները կապել է Պուտինի պաշտպանության համար պատասխանատու անվտանգության գործակալության՝ Դաշնային պահպանության ծառայության աշխատանքի հետ։ Նրա խոսքով՝ ռուսական հատուկ ծառայությունները «սովորաբար ժամանում են տասը օր առաջ և զննում են ամբողջ տարածքը»։ Ակիմովի կարծիքով՝ նրանք կարող էին համարել, որ Ուկրաինայի դեսպանատունը կարող է սպառնալիք ներկայացնել Պուտինի համար, և ղրղզական կողմը պետք է վերացներ այն։

Վլադիմիր Պուտինը Բիշքեկ էր ժամանել նոյեմբերի 26-ին, իսկ հաջորդ օրը մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին: Միջոցառումից հետո Պուտինը մամուլի ասուլիս էր անցկացրել կրեմլամետ լրատվամիջոցների լրագրողների հետ: Նրա հայտարարությունների թվում էր նաև այն հաստատումը, որ դեկտեմբերի սկզբին ԱՄՆ պատվիրակությունը կժամանի Մոսկվա՝ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղության ծրագիրը քննարկելու համար: Կրեմլի ղեկավարը հայտարարել էր, որ Կրեմլը պատրաստ է Ուկրաինայի վերաբերյալ ապագա համաձայնագրերը հիմնել ԱՄՆ նախագահի կողմից հաստատված պատերազմը դադարեցնելու ծրագրի վրա, բայց «անքաղաքավարի կլինի հիմա խոսել որևէ վերջնական տարբերակի մասին, քանի որ դրանք չկան»։

Միաժամանակ, Պուտինը սպառնացել էր, որ Ռուսաստանը կշարունակի ռազմական գործողություններն Ուկրաինայում մինչև այն պահը, մինչև չվերադարձվեն Ուկրաինայի արևելքում գտնվող այն տարածքները, որոնք Մոսկվան պահանջում է։

«Ուկրաինական զորքերը դուրս կգան իրենց կողմից զբաղեցրած տարածքներից, և այդ ժամանակ մարտերը կդադարեն: Եթե նրանք դուրս չգան, մենք դրան կհասնենք զենքի ուժով»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

The Atlantic-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտարարել է, որ Կիևը չի քննարկում Ռուսաստանին տարածքային զիջումներ կատարելու հնարավորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի