«Հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է»․ Մայր Աթոռը՝ հոգևորականների հայտարարության մասին

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

«Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսամնասիրվի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես կգա անհրաժեշտ լուսաբանություններով»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։

«Հիշյալ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։

Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ Կաթողիկոսի կողմից հանձնախումբ էր ստեղծվել՝ «Համացանցում տարածված Գերշ․ Տ․ Արշակ արքեպս․ Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերն ուսումնասիրելու և դրանց առնչությամբ եզրակացություն ներկայացնելու նպատակով»։ Նշվում է, որ նոյեմբերի 25-ին ՔԿ-ի կողմից հանձնախմբին են տրամադրվել հիշյալ փորձաքննության արդյունքները, որոնք հաստատում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։

«Հանձնախումբը նույն օրն իսկ ի պաշտոնե այն ներկայացրել է Գարեգին Բ կաթողիկոսին՝ ի տնօրինություն՝ համաձայն Հայ եկեղեցու կանոնական իրավունքի պահանջների։ Գարեգին Բ կաթողիկոսն ԱՌ ՈՉԻՆՉ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացրած փորձաքննության արդյունքները»,-նշվում է հրապարակված հայտարարության մեջ։

Տեքստից ենթադրվում է նաև, որ եպիսկոպոսները համարում են՝ կաթողիկոսի վարքագիծը անհամատեղելի է Հայ Եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը։ Նրանք դատապարտել են «Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը»։