Նրանց ընտրությունն է․Պուտինը հայտարարել է՝ ՀԱՊԿ երկրները հարգում են ՀՀ-ի դիրքորոշումը կազմակերպությանը մասնակցության վերաբերյալ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները հարգում են Հայաստանի դիրքորոշումը կազմակերպությանը մասնակցելու վերաբերյալ, քանի որ դա Երևանի ընտրությունն է։

«Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։ Ինչպես մեզ ասում են մեր հայ գործընկերները՝ «Մենք աջակցում ենք ՀԱՊԿ-ի կողմից կայացված բոլոր որոշումներին։ Մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ անդամ, բայց այս փուլում ձեռնպահ ենք մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց»»,- ասել է Պուտինը Ղրղզստան կատարած այցից հետո պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։

ՌԴ նախագահը, միաժամանակ, հավելել է. «Դա նրանց ընտրությունն է։ Եթե նրանք հնարավոր են համարում առայժմ այսպես աշխատել, ապա լավ, մենք համաձայն ենք»։

Նա նաև ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի մյուս անդամները կապի մեջ են հայկական կողմի հետ։

«Մենք, որպես պետություն, որը հիմա ղեկավարում է աշխատանքները ՀԱՊԿ-ի շրջանակում, իհարկե, մշտական ​​կապի մեջ ենք նրանց հետ՝ որպես այս կազմակերպության անդամներ։ Եվ, իհարկե, մենք կմշակենք և կհամակարգենք յուրաքանչյուր առաջնահերթության վերաբերյալ մեր պատրաստած որոշումները նրանց հետ»,- հայտարարել է Պուտինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի