Աբրահամ Խաշմանյան․ Նիկիտա Սիմոնյանի պես մարդ այսօր հազվադեպ կարելի է գտնել ֆուտբոլում

Լուրեր

19.08.2026 | 13:00
Օգոստոսի 20-ից Վերին Պտղնու հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհը կփակվի
19.08.2026 | 12:51
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:48
Ակցիա Հայաստանում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:42
Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա
19.08.2026 | 12:34
Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:25
Կանդազը Ղարաբաղից բերվել է ՀՀ՝ քաղաքացիներին ջարդելու, ծեծելու համար․ Ալեքսանյանը՝ Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:18
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալի տանը խուզարկություն է․ հայտարարվել է «հանցավոր կազմակերպության բացահայտման» գործողության մասին
19.08.2026 | 12:10
Ավտոդպրոցում սովորելը պարտադիր կդառնա // «Ռոսսելխոզնադզոր»-ը ՀՀ-ից զեկույց է ակնկալում․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 12:10
Արման Եղոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:06
Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:04
Ալեն Սիմոնյանն առաջին հանդիպումն է ունեցել ԱԽ քարտուղարի պաշտոնում
19.08.2026 | 12:03
Ինչո՞ւ էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ դժվար ժամանակահատվածում ապրում Երևանում․ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:57
Forbes. Ամենաթանկ ֆուտբոլային ակումբներն աշխարհում
19.08.2026 | 11:48
Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարն ընտրություններ անցկացնելու կոչ է արել և քննադատել իշխանություններին
19.08.2026 | 11:40
Արծվիկ Մինասյանի՝ ԵՊՀ ամբիոնի վարիչ եղբայրը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
Բոլորը

«Նիկիտա Սիմոնյանը մեծություն է եղել, հայ ազգը միշտ պետք է հպարտանա նման մարդկանցով»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշել է «Կիլիկիայի», «Գանձասարի», «Արարատի», «Ալաշկերտի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։ Նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Սպարտակի» տնային ստադիոն «Լուկոյլ Արենայում» հրաժեշտ տվեցին 99 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, որի գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973 թվականին հասել էր պատմական հաջողության՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։ Ըստ Աբրահամ Խաշմանյանի՝ «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը մեծ համբավ էր վայելում ոչ միայն ֆուտբոլային հաջողությունների, այլև մարդկային որակների շնորհիվ։

«Նիկիտա Սիմոնյանի պես բարեհամբույր, կիրթ մարդ այսօր հազվադեպ կարելի է գտնել ֆուտբոլում։ Ես միշտ զարմացած էի, թե ինչպես էր ինքը կարողանում մնալ ֆուտբոլային աշխարհում։ Նման մարդու համար շատ բարդ է այսօրվա ֆուտբոլային աշխարհում մնալը։ Նա շատ վառ, բարի ու պրոֆեսիոնալ անձնավորություն է եղել։ Աստված հոգին լուսավորի, բայց մենք պետք է ուրախանանք, որ Նիկիտա Սիմոնյանն ապրել է մեկ դար ու եղել ֆուտբոլում»,- նշել է Աբրահամ Խաշմանյանը։

Ֆուտբոլային կարիերայի տարիներին Աբրահամ Խաշմանյանին հենց Նիկիտա Սիմոնյանն է 1984 թվականին հրավիրել «Արարատի» գլխավոր թիմ, երբ լեգենդար մարզիչը երկրորդ անգամ գլխավորել էր երևանյան ակումբը։ Խաշմանյանը պատմել է, թե ինչպես է անվանի մարզիչը ոգևորել իրեն։

«Երբ ես 16 տարեկան էի, խաղում էի ԽՍՀՄ-ի պատանեկան հավաքականում ու Սպորտ ինտերնատ 10-րդ դպրոցում, որտեղ լավագույններն էին, ինձ հրավիրեցին «Արարատ»։ Ինձ հրավիրեց հենց Նիկիտա Սիմոնյանը, որն այդ ժամանակ՝ 1984 թվականին, երկրորդ անգամ գլխավորում էր Երևանի «Արարատը»։ Երբ ես վախենալով գնացի Ձորաղբյուրի մարզաբազա, կարծում էի՝ թե մարզվելու եմ փոխարինողների կազմի հետ, սակայն ինձ ասացին, որ մարզվելու եմ գլխավոր թիմի հետ։ Այդ ժամանակ թիմում խաղում էին Խորեն Հովհաննիսյանի ու Սամվել Ղասաբօղլյանի պես հզոր խաղացողներ։ Երբ ես վախեցած մտա խաղադաշտ, Նիկիտա Սիմոնյանը մոտեցավ ինձ ու ոգևորեց։ Դա վստահություն հաղորդեց ինձ։ Նա առաջին մարզիչն էր, որն ինձ հրավիրեց «Արարատ»։ Իհարկե, մենք շատ կարճ աշխատեցինք, քանի որ մի քանի ամիս հետո Նիկիտա Սիմոնյանը հեռացավ։ Միանշանակ, նա լավագույններից է եղել թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ։ Նիկիտա Սիմոնյանը լուսավոր մարդ էր, մեծություն։ Նիկիտա Սիմոնյան, Շառլ Ազնավուր․ նրանք մեծություններ են եղել, հայ ազգը միշտ պետք է հպարտանա նման մարդկանցով»,-  ասել է փորձառու մարզիչը, որն այժմ «Գանձասարի» սպորտային տնօրենն է։

Դավիթ Եղիազարյան