«Եթե ստորագրեմ կամ, որ ստորագրեմ՝ այդ ժամանակ կասեմ, հիմա բան չկա ասելու»․ Նարեկ եպիսկոպոս Ավագյան

Լուրեր

05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի քանի ժամ է ո՛չ Մայր Աթոռը, ո՛չ  եպիսկոպոսաց դասը չեն մեկնաբանում՝ արդյո՞ք համացանցում տարածվող հայտարարության տեքստը իրականությանը համապատասխանում է, թե՝ ոչ։

Առավոտյան իշխանական լրատվամիջոցները հրապարակեցին մի հայտարարության տեքստ, ըստ որի՝  փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող սեռական բնույթի տեսանյութերի իսկությունը, իսկ կաթողիկոսն «ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը»։

Ըստ հրապարակված տեքստի՝ այդ պահանջի տակ առկա է 13 բարձրաստիճան հոգևորականի անուն, սակայն, նրանցից 9-ն է ստորագրել։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին հեռացնելու հայտարարության տակ ստորագրած Կոտայքի թեմի առջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը Factor.am-ի հետ զրույցում հրաժարվեց թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ, հարցը լսելուց հետո հեռախոսազանգը ընդհատեց։

Հայտարարության տակ նշված է նաև Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի անունը, սակայն, նա չի ստորագրել։ Factor.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս հայտարարության տեքստը իրական է, քննարկվե՞լ է մինչ հանրայնացումը, սակայն, թեմի առջնորդը ընդհանրական պատասխան տվեց, ըստ էության, չհերքելով, որ այն իրական է։

«Ես դրա հետ կապված բան չեմ կարող ասել, եթե ստորագրեմ կամ, որ ստորագրեմ՝ այդ ժամանակ կասեմ, հիմա բան չկա ասելու։ Կլինի ստորագրություն, կլինի բացատրություն, եթե ստորագրեմ։ Ես բոլոր հարցերին կպատասխանեմ, եթե ստորագրեմ»,-ասաց Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։

Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը Մայր Աթոռի բակում 24news-ի հետ զրույցում նշել է, որ որևէ տեքստի տակ չի ստորագրել, Գարեբին Բ-ի հրաժարականը չի պահանջում։ Նա ավելացրեց նաև, որ ծանոթ չէ հրապարակված տեքստին։ «Եթե ծանոթանայի, չգիտեմ, կստորագրեի կամ ոչ: Կարծում եմ, դա մի այնպիսի տեքստ է, որ մեծ հավանականությամբ պետք է ոչ միայն ծանոթանալ, այլ շատ ուշադիր ամեն բառի վրա մտածել, հասկանալ ինչ են իմ հոգևոր եղբայրները գրել և ինչ է պահանջվում: Չեմ կարող արտահայտվել մի բանի մասին, որի բովանդակությունը ամբողջապես չեմ տիրապետում, ինձանով չեմ յուրացրել: Գուցե վրայով անգամ անցել եմ, կարդացել եմ, բայց չեմ յուրացրել, ես ժամանակ պետք է ունենամ, որպեսզի ամբողջովին կարողանամ տեսակետ հայտնել»,-նշել է նա:

Տեքստի իսկությունը կասկածի տակ չի դնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց։

«Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում: Ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների անունից համացանցում հայտարարություն է տարածվել, որը վերաբերում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ինտիմ տեսանյութերին։ Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստեղծվել էր հանձնախումբ՝ «Համացանցում տարածված Գերշ․ Տ․ Արշակ արքեպս․ Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերն ուսումնասիրելու և դրանց առնչությամբ եզրակացություն ներկայացնելու նպատակով»։ Նշվում է, որ հանձնախումբն օրենքով սահմանված կարգով դիմել է Քննչական կոմիտեի համապատասխան բաժին՝ հիշյալ տեսանյութերի փորձագիտական քննությունն իրականացնելու և դրանց իսկությունը պարզելու համար։ Նոյեմբերի 25-ին ՔԿ-ի կողմից հանձնախմբին է տրամադրվել հիշյալ փորձաքննության արդյունքները, որը հաստատում է Արշակ արքեպս․ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։  «Հանձնախումբը նույն օրն իսկ ի պաշտոնե այն ներկայացրել է Գարեգին Բ կաթողիկոսին՝ ի տնօրինություն՝ համաձայն Հայ եկեղեցու կանոնական իրավունքի պահանջների։ Գարեգին Բ կաթողիկոսն ԱՌ ՈՉԻՆՉ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացրած փորձաքննության արդյունքները»,-նշվում է հրապարակված հայտարարության մեջ։ Տեքստից ենթադրվում է նաև, որ եպիսկոպոսները համարում են՝ կաթողիկոսի վարքագիծը անհամատեղելի է Հայ Եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը։ Նրանք դատապարտել են «Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը»։

Նարեկ Կիրակոսյան