Իսրայելը դիտարկում է Հայաստանի հետ չափավոր մերձեցումը․ ՀՀ ԱԳ փոխնախարարն Իսրայելում է․ Israel National News

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը նոյեմբերի 26-ին ժամանել է Իսրայել՝ մի շարք հանդիպումների, որոնք նպատակ ունեն ուսումնասիրել երկու երկրների միջև հարաբերություններում նոր գլուխ բացելու հնարավորությունը, գրում է Israel National News-ը։

Սեղանին դրված հիմնական նախաձեռնություններից մեկը TRIPP նախագիծն է, որը, իսրայելական լրատվամիջոցի ձևակերպմամբ, վերջին տարիներին Ադրբեջանի նախագահի կողմից առաջ մղված տրանսպորտային միջանցքի ամերիկյան վերանայված տարբերակն է և նախատեսված է Կենտրոնական Ասիայի երկրները Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով Եվրոպային կապելու համար։

Arutz Sheva-ի հետ զրույցում դիվանագիտական աղբյուրն ուրվագծել է Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունները բարելավելու փորձի շուրջ լարվածության կետերը. «Նախագահ Թրամփը դիվանագիտական ​​աջակցություն է ցուցաբերել նախագծին, և Իսրայելն այն դիտարկում է որպես տարածաշրջանային համագործակցության ուսումնասիրության հնարավորություն, ինչպես նաև չափավոր մերձեցման հնարավորություն Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ, որը ռազմավարական կապեր ունի Իրանի հետ»։

Աղբյուրի խոսքով՝ «չնայած կա համատեղ նախագծերը խթանելու ցանկություն, մի քանի հիմնական հարցեր շարունակում են ազդել կողմերի միջև հարաբերությունների վրա»։

«Վերջին տարիներին եղել են հաղորդագրություններ Երևանի հրեական կենտրոնի և սինագոգի դեմ վանդալիզմի դեպքերի մասին, այդ թվում՝ հրկիզման փորձերի և ատելության գրաֆիտիների»,- ասել է աղբյուրը։

Լրատվամիջոցը գրում է, թե «ըստ Հայաստանի հրեական համայնքի աղբյուրների՝ ներգրավվածներից ոմանք իրենց գործողությունները բնութագրել են որպես Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի դեմ բողոքի ցույցեր»:

Այնուամենայնիվ, տեղական համայնքի ներկայացուցիչները շեշտում են, որ Հայաստանում հրեական կրոնական կյանքն ազատորեն է ընթանում, իշխանությունները թշնամական քաղաքականություն չեն որդեգրում իրենց նկատմամբ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ այլ զգայուն հարց է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող սեփականության շուրջ վեճը․ «Մի քանի տարի առաջ Հայոց պատրիարքարանը վարձակալության պայմանագիր կնքեց իսրայելցի ձեռնարկատիրոջ հետ՝ հյուրանոց կառուցելու համար, սակայն անցյալ տարվա սեպտեմբերին նրանք հայտարարեցին պայմանագրի լիակատար չեղարկման մասին»։

«Հակամարտությունը վերածվել է հանրային բախման, որը ներառում էր բողոքի ցույցեր, սոցիալական ցանցերում սուր հաղորդագրություններ և աշխարհի տարբեր հայկական խմբերի հետ կապված կազմակերպությունների գործունեություն։ Որոշ արշավներում հողային վեճը նկարագրելու համար օգտագործվել են «էթնիկ զտում» եզրույթը, արտահայտություններ, որոնք Իսրայելը լիովին մերժում է և խնդիրը ներկայացնում է որպես եկեղեցու և մասնավոր ընկերության միջև քաղաքացիական վեճ՝ առանց կառավարության որևէ մասնակցության։ Սակայն հանրային ուշադրությունը այս հարցը զգայուն է դարձրել երկու երկրների հարաբերություններում»,- ասվում է հրապարակման մեջ։

Բացի այդ, նշվում է, թե տարածաշրջանային ասպարեզում Իրանի հետ Հայաստանի կապերը շարունակում են կենտրոնական գործոն լինել Երուսաղեմի հետ նրա հարաբերություններում։

«Աշխարհագրական մեկուսացվածության պատճառով Երևանը կանոնավոր համագործակցություն է պահպանում Թեհրանի հետ էներգետիկայի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում։ Ի թիվս այլ բաների՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը գործում է տարիներ շարունակ, երկարաձգվել է մինչև 2030 թվականը, երկկողմ առևտրի ծավալը հասել է տարեկան շուրջ 700 միլիոն դոլարի, իսկ Հայաստանը ձգտում է գերազանցել 3 միլիարդ դոլարի նշագիծը»,- բացատրել է  աղբյուրը։

Միաժամանակ, պնդում է արվում, թե, իբր, «արևմտյան զեկույցները, այդ թվում՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության OFAC-ի հրապարակումները, ցույց են տալիս, որ Իրանը Հայաստանն օգտագործում է որպես միջանցք՝ պատժամիջոցները շրջանցելու համար ապրանքներ և սարքավորումներ տեղափոխելու համար, չնայած Հայաստանի կառավարությունը հերքել է երկրների միջև զենքի գործարքի մասին հաղորդագրությունները: Թեհրանի հետ հարաբերությունների շուրջ զգայունությունը շարունակում է կարևոր գործոն լինել իսրայելա-հայկական հարաբերություններում»:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի հայկական լոբբին, որը տասնամյակներ շարունակ ազդեցություն է ունեցել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, վերջերս քննադատել է Իսրայելի և Ադրբեջանի միջև անվտանգության համագործակցությունը։

«Լոբբիի հետ կապված լրատվամիջոցների մի քանի հոդվածներում կոչեր են արվել Իսրայելին ԱՄՆ-ի օգնության յուրաքանչյուր ցենտը պայմանավորել Բաքվին զենքի վաճառքի հաստատուն դադարեցմամբ։ Իսրայելում և Ադրբեջանում նման քայլերը դիտվում են որպես երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները խաթարելու փորձ, որոնք հիմնականում հիմնված են իրանական սպառնալիքի դեմ համատեղ դիմակայության վրա»,- ասվում է հոդվածում։

Այս ամենի ֆոնին էլ դիտարկվում է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի ներկայիս այցը Երուսաղեմ։ Իսրայելը հետաքրքրված է ուսումնասիրել՝ արդյո՞ք կարող է առաջ մղել ավելի լայն տնտեսական և տարածաշրջանային նախագծեր, բայց նաև հասկանում է, որ ցանկացած առաջընթաց կպահանջի զգայուն հարցերի լուծում՝ Հայաստանում հրեական համայնքի անվտանգությունը, Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ վեճը, Երևանի հարաբերություններն Իրանի հետ և այն, թե ինչպես է Իսրայելը ներկայացված միջազգային ասպարեզում։

«Եթե երկու կողմերին էլ հաջողվի նվազեցնել լարվածության մի մասը և հիմք ստեղծել շարունակական երկխոսության համար, այցը կարող է նշանավորել հարաբերությունների փոփոխության սկիզբը։ Հակառակ դեպքում, այն կարող է մնալ կարևոր քայլ, որը թույլ չի տվել հաղթահարել տարիների ընթացքում կուտակված խորը արմատներ ունեցող վեճերը»,- եզրափակել է աղբյուրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի