ՀԱՊԿ երկրները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կոչ են անում
Քաղաքականություն
27.11.2025 | 15:29
ՀԱՊԿ երկրները հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի տեքստում։
«Մենք գոհունակությամբ ենք նշում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական երկխոսությունը։ Հանդես ենք գալիս համապարփակ կարգավորման և կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին»,- ասվում է հռչակագրում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի