«Խնձորի գործով» մեղադրյալ Ալբերտ Առստամյանի պաշտպանը նիստին չի ներկայացել և նրան հայտնել է, որ կարող է չներկայանալ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալբերտ Առստամյանի պաշտպան Ռոման Երիցյանն այսօր չի ներկայացել «Խնձորի գործ» անունը ստացած նիստին, իր պաշտպանյալ Ալբերտ Առստամյանի էլ հայտնել է, որ կարող էր չներկայանալ:

Արցախից բռնի տեղահանված Առստամյանը մեղադրյալ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործով: Առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել է, սակայն Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Դատարանում հանրային մեղադրողն արդեն ներկայացրել է բողոքը: Դրան պատասխանելու համար արդեն երկրորդ նիստն է հրավիրվում, որին պաշտպանական կողմը չի ներկայանում:

Նախորդ նիստին Ռոման Երիցյանը հայտնել է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու կապակցությամբ գործադուլ է հայտարարել ու չի ներկայանալու: Այսօր էլ նիստից առաջ է գրություն ուղարկել դատարան այն մասին, որ Կոտայքի դատարանում կալանքի գործի քննության պետք է մասնակցի ու ներկայանալ չի կարող: Երբ դատարանի աշխատակազմը կապ հաստատեց Ալբերտ Առստամյանի հետ՝ պարզելու համար թե նա ինչու չի ներկայացել, Առստամյանն ասաց, որ պաշտպանն է իրեն ասել, որ կարող էր չներկայանալ քանի որ նիստը հետաձգվում է:

Մինչդեռ նիստը հետաձգելու հարցը բացառապես դատարանը կարող է որոշել: Դատարանը որոշեց ընդմիջում հայտարարել, Առստամյանի հետ կապ հաստատել և հայտնել, որ կարող էր իրացնել իրավունքն ու ներկայանալ դատարան:

Այս պահին նիստն ընդմիջված է:

Արաքս Մամուլյան