Ռազմական հեղաշրջում Գվինեա-Բիսաուում․ զինվորականները հայտարարել են իշխանությունը զավթելու մասին 

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Արևմտյան Աֆրիկայի Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկո Էմբալոն տապալվել է ռազմական հեղաշրջման արդյունքում։ Բոլոր քաղաքական ինստիտուտները, ինչպես նաև երկրի ծովային, օդային և ցամաքային սահմանները ժամանակավորապես փակվել են, ասվում է զինվորականների խմբի հայտարարությունում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զինվորականների հայտարարության համաձայն՝ ռազմական հեղաշրջումն անհրաժեշտ է դարձել այն բանից հետո, երբ զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը բացահայտել է ընտրությունների արդյունքները մանիպուլացնելու և երկիրն անկայունացնելու ծրագիր։ Նշվում է, որ այս ծրագրին մասնակցել են նաև քաղաքական գործիչներ։

Ըստ dpa լրատվական գործակալության՝ մայրաքաղաք Բիսաուում կրակոցներ են հնչել։ Նախագահ Ումարու Սիսոկա Էմբալոյին, ներքին գործերի նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ միասին, ձերբակալվել է նախագահական պալատում։ Ոչ ոք չի տուժել։

Նոյեմբերի 23-ին Գվինեա-Բիսաուում, որն աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է, տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ե՛վ Էմբալոն, և՛ նրա հավանական մրցակից Ֆեռնանդո Դիաս դե Կոստան հայտարարել են իրենց հաղթանակի մասին։ Քվեարկության արդյունքները պետք է հայտարարվեին մինչև նոյեմբերի 27-ը։

Նախկին գեներալ Ումարու Սիսոկո Էմբալոն Գվինեա-Բիսաուի իշխանության ղեկին է 2020 թվականից։ Նրա ներկայիս նախագահական ժամկետը լրացել է մի քանի ամիս առաջ։ 2023 թվականի վերջին Էմբալոն լուծարել էր խորհրդարանը։ Քննադատները նրան մեղադրում են ընդդիմությանը ճնշելու, լրագրողներին ու մարդու իրավունքների պաշտպաններին հետապնդելու մեջ։

The Moscow Times-ի տվյալներով՝  Ումարու Սիսոկու Էմբալոն չորս անգամ այցելել է Ռուսաստան և հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էմբալոն նաև այցելել է Չեչնիա, որտեղ համաձայնություն է ձեռք բերվել Գվինեա-Բիսաուի զինվորական անձնակազմը Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերի համալսարանում վերապատրաստելու վերաբերյալ։ Նրա վերջին այցը Ռուսաստան տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի