Չեմպիոնների լիգա․ Մբապեի հաղթական պոկերը, «Ինտերի» պարտությունն ու այլ արդյունքներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
Բոլորը

Չեմպիոնների լիգայում ավարտվել է 5-րդ տուրը երկրորդ խաղային օրվա հանդիպումներով։

Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապեի պոկերի (4 գոլ) շնորհիվ 4:3 հաշվով արտագնա հաղթանակ է տարել հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ։ Ֆրանսիացի հարձակվողն առաջին խաղակեսում 3 գոլ է խփել 7 րոպեում, ևս մեկ անգամ աչքի է ընկել ընդմիջումից հետո (տեսանյութ)։

Իտալական «Ինտերը» մրցակցի խաղադաշտում 1։2 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին», որի կազմում աչքի են ընկել արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն ու ուրուգվայցի պաշտպան Խոսե Խիմենեսը։ Լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկու գոլը չի օգնել միլանյան ակումբին (տեսանյութ)։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից և բացակայում էր «Ինտերի» հայտացուցակից։

Օրվա կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» տանը 3:1 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային» (տեսանյութ)։

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն Փարիզում 5:3 հաշվով ուժեղ է գտնվել Լոնդոնի «Տոտենհեմից» (տեսանյութ), իսկ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 1:4 հաշվով անակնկալ պարտություն է կրել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից» (տեսանյութ)։

Լիգայի փուլի 5-րդ տուրից հետո առաջատարը 15 միավոր ունեցող «Արսենալն» է։ 12-ական միավորով 2-5-րդ տեղերը բաժանում են ՊՍԺ-ն, «Բավարիան», «Ռեալը» և «Ինտերը»։