Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին. տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են 2019 թվականի ԵՏՄ բյուջեին, միության թվային օրակարգին: Ի թիվս այլ հարցերի քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին, ինչպես նաև ԵՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի ուժի մեջ մտնելու վերաբերյալ հարցերը: Մասնակիցները մտքեր են փոխանակել 2019 թվականին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների շուրջ:

Նիստի օրակարգում էին նաև ԵՏՄ երկրների միջև տնտեսության, առևտրի, տիեզերական հետազոտությունների և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ԵՏՀ խորհրդի նիստին հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի օրակարգի նախագիծը: