Խաշոկջին սպանվել է հյուպատոսարանում, իսկ մարմինը ոչնչացվել է. Ստամբուլի դատախազության հայտարարությունը

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի քաղաքացի, ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանության հանգամանքների վերաբերյալ. փոխանցում է ermenihaber-ը:

Տարածված գրավոր հայտարարության մեջ նշվել է, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում սաուդական հյուպատոսարանի շենքում: «Հիմնվելով Հանրապետական դատախազության կողմից կատարվող հետաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցների վրա՝ անհրաժեշտություն ենք համարում հանրության հետ կիսվել սպանության հանգամանքների վերաբերյալ ներքոշարադրյալով:

Զոհ Ջեմալ Խաշոկջին 02.10.18թ-ին ամուսնական փաստաթղթեր ստանալու համար մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի թագավորության գլխավոր հյուպատոսարան: Հյուպատոսարան մտնելուն պես նա նախօրոք ծրագրված կերպով խեղդամահ է արվել:

Սպանությունից հետո Խաշոկջիի դիակը կրկին նախօրոք ծրագրված կերպով մասնատվել է և ոչնչացվել:

Արդյունքում երկար ժամանակ հյուպատոսարանից Խաշոկջիի դուրս գալուն սպասող մտերիմներից մեկը դիմել է իրավապահ մարմիններին: Դրանից անմիջապես հետո հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել, որը ողջ թափով շարունակվում է»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը Խաշոկջիի սպանության գործով ժամանել էր Թուրքիա, որտեղ գործի վերաբերյալ քննարկումներ է ունեցել թուրք պաշտոնակցի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջին մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:

Սկզբում ենթադրվում էր, որ Խաշոկջին ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը:

Թուրքական ոստիկանության սկսած հետաքննության արդյունքում հաստատվեց սպանության վարկածը, ինչից հետո Սաուդյան Արաբիան նույնպես ընդունեց լրագրողի սպանվելու հանգամանքը:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Խաշոկջին հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով:

ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Խաշոկջին աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով: