ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը վավերացնելուն

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

 

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել ««Հայաստանի Հանրապետության և  Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: 

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգը համալրվել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտի համագործակցությամբ։ Այս մասին նախագիծը հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու ժամանակ հայտարարել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ ընդգծելով՝  համաձայնագիրը հնարավորություն կստեղծի նշյալ ուղղություններով ևս համագործակցության խորացման և հետագա ընդլայնման համար։ 

Նշենք, որ 2024 թվականի հունիսի 30-ին ստորագրվել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը։

«Կողմերը համաձայնագրով ցանկանում են սահմանել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները՝ նման հնարավոր հետագա մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, յուրաքանչյուր գործողության համար այդ պայմանները սահմանելու փոխարեն։ Հայաստանի մասնակցությունը Եվրոպական միության առաքելություններին հնարավորություն կընձեռի կողմերի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցության հաստատման և/կամ խորացմանը, ինչը կդյուրինացնի հետագա համագործակցությունը տարբեր նախաձեռնությունների շրջանակներում։ Համաձայնագիրը Եվրոպական միության հետ կդառնա այն իրավական շրջանակը, որը կկանոնակարգի այդ համագործակցությունը»,- ասաց Մնացական Սաֆարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանից հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում, երբ ՀՀ-ԵՄ  համաձայնագրի շրջանակում խոսվում է ռազմական առաքելության մասին։ 

«Մեզ մոտից պետք է ռազմական ինչ-որ ջոկա՞տ գնա, պաշտպանության նախարարության ստորաբաժանումնե՞րը պետք է գնան։ Եթե գնալու են ինչ-որ տեղ մասնակցելու ինչ-որ գործողությունների, էդ գործողությունները ինչո՞վ են սահմանափակվելու։ Պետք է գնան ակտիվ ռազմական գործողությունների մասնակցե՞ն, թե՞ ինչ պետք է անեն։ Խոսքը դրա մասին է։ Երբ ասում եք՝ «ռազմական» և «քաղաքացիական», այդտեղ պետք է էական տարբերություն լինի։ Ես ուզում եմ հասկանամ՝ էական տարբերությունը ո՞րն է»,- փոխնախարարին հարցեր ուղղեց պատգամավորը։ 

Սաֆարյանի խոսքով՝ այդ բոլոր կետերն ու դրույթները համաձայնագրում նշված են։ «Իսկ կոնկրետ առաքելության վերաբերյալ կնքվելու է առանձին համաձայնագիր։ Դա էլ կա այս համաձայնագրի պայմաններում նշված։ Այդ բոլոր դրույթները, ըստ կոնկրետ իրավիճակի, կսահմանվեն արդեն այդ համաձայնագրի մեջ»,- ասաց փոխնախարարը։ 

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ հայտարարեց, որ կարող են լինել դեպքեր, երբ հենց զինված ստորաբաժանման մասնակցության անհրաժեշտություն լինի։ 

«Դրանից պետք է ոչ թե վախենալ, այլ ընդհակառակը՝ ներկայացնել որպես ձեռքբերում՝ և՛ քաղաքական իմաստով, և՛ ռազմական ուսուցման իմաստով»,- ասաց նա։ Ըստ Եղոյանի՝ պետք է ուրախ լինել, որ ոչ միայն ԵՄ-ից օգնություն ենք խնդրում, այլ նաև մենք աջակցում ենք ԵՄ առաքելություններին այլ տեղերում։ 

Արման Եղոյանը հայտնեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին հրավիրվող Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ««Հայաստանի Հանրապետության և  Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն է:

Անի Թամրազյան