Կարող է լինել հենց զինված ստորաբաժանման մասնակցություն, դրանից չպետք է վախենալ, ձեռքբերում է․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

«Կցանկանայի շատ ուղիղ ասել՝ կարող է և լինի հենց ռազմական, հենց զինված ստորաբաժանման մասնակցություն, ինչպես որ մենք ունեցել ենք այլ առաքելությունների շրջանում։ Դրանից պետք է ոչ թե վախենալ, այլ ընդհակառակը՝ ներկայացնել որպես ձեռքբերում՝ և՛ քաղաքական իմաստով, և՛ ռազմական ուսուցման իմաստով»,- հայտարարեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Ըստ Եղոյանի՝ պետք է ուրախ լինել, որ ոչ միայն ԵՄ-ից օգնություն ենք խնդրում, այլ նաև մենք աջակցում ենք ԵՄ առաքելություններին այլ տեղերում։

«Բա հիմա, երբ որ մեզ էր պետք օգնություն, այդ պետությունները իրենց ծախսով եկել են և օգնում են մեզ, չէ՞, արդեն երրորդ, չորրորդ տարին է լրանում Եվրամիության դիտորդական առաքելության։ Միլիոնավոր դոլարներ են ծախսում մեր խնդրանքով մեր պետության տարածքում տեղակայված առաքելության վրա, հլը այնտեղ բացի Եվրամիությունից էլի պետություններ են միացել։ Այսինքն՝ մեզ մեր նեղ, այսպես ասած, օրին իրենք հասել են, մեզ աջակցել են։ Հիմա ի՞նչ վատ բան կա նրանում, որ որևէ այլ առաքելության, որևէ այլ տեղ Եվրամիության մանդատով, բնականաբար՝ այդ պետության, այնտեղ, որտեղ որ այն տեղակայված է լինելու, այդ պետության համաձայնությամբ մենք մեր աջակցությունը ցուցաբերենք էդ առաքելությանը։ Սա կարծում եմ, որ միայն լավ բանի մասին է խոսում և միայն կարելի է որպես ձեռքբերում ներկայացնել։ Եվ ամենևին ընդհանրապես չխորշել, նույնիսկ եթե ռազմական կոմպոնենտից ենք խոսում»,- ասաց Արման Եղոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։