Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Չեբոքսարիի վրա․ հարված է հասցվել էլեկտրասարքավորումներ արտադող ձեռնարկության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
Բոլորը

Ուկրաինական անօդաչու սարքերը նոյեմբերի լույս 26-ի գիշերը հարձակվել են Չեբոքսարի քաղաքի վրա, հայտնել է  Չուվաշիայի Հանրապետության ղեկավար Օլեգ Նիկոլաևը։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել է երկու բնակելի շենք, գրում է Meduza-ն։

Նիկոլաևը հավելել է, որ վիրավորվել են տեղի երկու բնակիչներ, որոնցից մեկը դեռահաս է։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Astra տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքերը հարվածել են էլեկտրական սարքավորումներ արտադրող  «ВНИИР-Прогресс» գործարանին, ինչպես նաև 12 հարկանի բնակելի շենքի։ Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը նույնպես հայտնել է «ВНИИР-Прогресс»-ի վրա հարձակման մասին։

Այս գործարանն ավելի վաղ արդեն ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ձեռնարկությունն արտադրում է «Կոմետա» ալեհավաքներ, որոնք օգտագործվում են անօդաչու թռչող սարքերում և կառավարվող ավիառումբերի մոդուլներում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի