Թրամփը մեկնաբանել է Ուիթկոֆ-Ուշակով զրույցի ձայնագրության հրապարակումը

Լուրեր

02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Եվրոպան ավելի շատ կներգրավվի Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում։ Նա այս մասին հայտարարել է Air Force One ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության մասին լրագրողի հարցին Թրամփը պատասխանել է․ «Մենք այդ մասին բանակցություններ ենք վարում Եվրոպայի հետ։ Եվրոպան մեծապես ներգրավված է դրանում։ Եվրոպան իսկապես ցանկանում է, որ սա (Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ) ավարտվի, եթե հնարավոր է»։

Մեկնաբանելով մեկ այլ լրագրողի դիտարկմանը, որ շատ հանրապետականներ սկզբնական 28 կետանոց խաղաղության ծրագիրը համարում էին «չափազանց բարենպաստ Ռուսաստանի համար», արդյո՞ք փոխել է այն, Թրամփը նշել է, որ սկզբնական ծրագիրն ընդամենը նախագիծ էր, ընդհանուր հայեցակարգ։

«Դա ծրագիր չէր։ Դա հայեցակարգ էր։ Եվ այդտեղից նրանք (ենթադրաբար, նկատի ունի բանակցողներին) վերցրել են 28 կետերից յուրաքանչյուրը, այնուհետև հասցրեցին մինչև 22-ի։ Դրանցից շատերում լուծում է գտնվել և, ըստ էության, շատ բարենպաստ։ Կտեսնենք, թե ինչ կստացվի»,- ասել է Թրամփը։

Ուկրաինայի կողմից հնարավոր տարածքային զիջումների վերաբերյալ Թրամփը նշել է. «Եթե նայեք, թե ինչպես են իրադարձությունները զարգանում հիմա, ամեն ինչ շարժվում է մեկ ուղղությամբ: Այս հողը կարող է մի քանի ամսից Ռուսաստանի մոտ հայտնվել։ Այսպիսով, դուք ուզո՞ւմ եք կռվել ու կորցնել ևս 50,000 կամ 60,000 մարդ: Կամ ուզո՞ւմ եք ինչ-որ բան անել հիմա: Որոշ դեպքերում հողը շարժվում է հակառակ ուղղությամբ: Նրանք բանակցություններ են վարում, ուզում են ավարտել դա: Դուք ուզում եք սահման ունենալ: Դա երկար և բարդ գործընթաց է, և շատ տխուր է, քանի որ այդքան շատ մարդիկ կարող են մահանալ»:

Հարցին՝ ի՞նչ զիջումների պետք է գնա Ռուսաստանը, Թրամփը պատասխանել է՝ Մոսկվան «իսկապես զիջումների է գնում»։

«Նրանք այլևս չեն կռվի և ավելի շատ տարածքներ չեն գրավի»,- հայտարարել է նա։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս ուղևորությանը կարող է միանալ նաև Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Մեկնաբանելով Bloomberg-ի հրապարակումը, որ Սթիվ Ուիթկոֆը Թրամփի «խաղաղության ծրագիրը» քննարկել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ, և թե ինչպես պետք է Պուտինը քննարկի այդ հարցը Թրամփի հետ, ԱՄՆ նախագահն ասել է. «Նա պետք է այդ խաղաղության ծրագիրը վաճառի Ուկրաինային։ Նա պետք է այն վաճառի Ռուսաստանին։ Ահա թե ինչպես են գործարքները կնքվում։ Սա բանակցությունների շատ ստանդարտ ձև է։ Ես չեմ լսել այն (Ուիթկոֆի և Ուշակովի միջև ենթադրյալ զրույցի ձայնագրությունը), բայց դրանք ստանդարտ բանակցություններ են, և կարող եմ պատկերացնել, որ նրանք նույն բանն են ասել ուկրաինացիներին։ Որովհետև յուրաքանչյուր կողմ պետք է տա ​​և վերցնի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի