Ժյուրիի ադրբեջանցի անդամի կողմից հայ մասնակցին 12 միավոր շնորհելն ու գրկախառնությունը քննադատությունների ալիք է առաջացրել Ադրբեջանում

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աստանայում օրերս անցկացված Silk Way Star միջազգային երաժշտական ​​մրցույթի եզրափակիչ փուլում ժյուրիի ադրբեջանցի անդամ, երգչուհի, «Եվրատեսիլ 2021»-ի մասնակից Սամիրա Էֆենդիի կողմից Հայաստանից մասնակից Սարո Գևորգյանին 12 միավորի շնորհումը բուռն քննարկումներ ու քննադատություններ է առաջացրել սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում։ Օգտատերերի մեծ մասը կոշտ քննադատել է երգչուհուն, մի մասն էլ՝ աջակցել։

Haqqin.az-ին տված հարցազրույցում Սամիրա Էֆենդին ասել է, որ հարգում է իր երկրի պատմությունը, բայց համոզված է, որ երիտասարդ սերունդը պետք է կառուցի խաղաղության վրա հիմնված ապագա։

«Ես Ադրբեջանի քաղաքացի եմ և չեմ մոռանում իմ պատմությունը։ Բայց մեր ապագան մեր ձեռքերում է։ Ես ձգտում եմ հետևել և աջակցել մեր նախագահի խաղաղության քաղաքականությանը։ Արվեստագետները պետք է փոքրիկ կամուրջներ կառուցեն դեպի խաղաղություն»,- ասել է  երգչուհին։

Նա ընդգծել է, որ մրցույթի ընթացքում ինքը հայ մասնակցին գնահատել է միայն նրա պրոֆեսիոնալ ելույթի համար և բազմիցս ցածր միավորներ տվել, ինչը նույնպես օբյեկտիվ է եղել։ Սակայն եզրափակիչում իրավիճակն այլ էր. ադրբեջանցի մասնակիցը եզրափակիչի մասնակիցների թվում չէր և, ըստ նրա, կարևոր չէր, թե ով կհաղթեր։

«Եզրափակիչում ես բոլորին տվեցի 12 միավոր, հայ մասնակցին՝ նույնպես։ Նա իսկապես լավ ելույթ ունեցավ»,- ասել է Էֆենդին։

Երգչուհու խոսքով՝ իր որոշումը պայմանավորված էր բարոյական ընտրությամբ և խաղաղության ցանկությամբ։ Էֆենդին ասել է, որ որպես Առաջին և Երկրորդ ղարաբաղյան պատերազմների վետերանի դուստր՝ նա երազում է հակամարտություններից զերծ ապագայի մասին։

«Երբ ես նրան 12 միավոր տվեցի, նա ձեռքով ցույց տվեց, որ ցանկանում է ինձ գրկել։ Նա մոտեցավ և շնորհակալություն հայտնեց։ Ես անհանգստանում էի, թե ինչ կասի հայրս։ Բայց նա ինքը զանգահարեց ինձ և ասաց՝ «Դու ոչ մի վատ բան չես արել»։ Նրա խոսքերն ինձ ուժ տվեցին։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող եմ ներողություն խնդրել մեր նահատակների ընտանիքներից, բայց ես դա արեցի, որպեսզի այլևս պատերազմներ չլինեն»,- ասել է ադրբեջանցի երգչուհին։

Երգչուհին նաև ասել է, թե անցյալում միջազգային մրցույթներում, իբր, հայերի կողմից ճնշման է ենթարկվել։ Մասնավորապես, 2021 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ նրա դեմ կազմակերպվել է 50,000 հայերի կողմից ստորագրված խնդրագիր՝ փորձելով կանխել նրա ելույթը։

«Այն ժամանակ ոչ ոք ինձ չէր պաշտպանում։ Ես մենակ էի պայքարում։ Բայց հիմա ես ուզում եմ դա թողնել անցյալում և նայել խաղաղության և փոխադարձ հարգանքի ապագային», – հավելել է Էֆենդին։

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Սամիրա Էֆենդին նաև հայտարարել է, որ դատի է տալու «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Ակիֆ Նագիին։

«Սամիրա Էֆենդի անունով ոմն մեկը շարունակում է իր զզվելի գործողություններն ադրբեջանական ժողովրդի անունից։ Հիմա, Ղազախստանում անցկացվող երգի մրցույթում, նա գրկում է մի հայի, ասում՝ մենք ընկերներ ենք և այլն։ Նա երբևէ գրկե՞լ է նահատակված մոր կամ զինվորի, որը ոտքեր, ձեռքեր կամ աչքեր չունի։ Իշխանությունները չպետք է թույլ տան, որ նա ներկայացնի Ադրբեջանը որևէ տեղ։ Յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է թքի նրա դեմքին, որտեղ էլ տեսնի նրան։ Նրանք չպետք է խաղան ադրբեջանական ժողովրդի արժանապատվության հետ»,- ավելի վաղ սոցցանցերում գրել էր Ակիֆ Նագին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի