Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ից սպասում են Ուկրաինայի խաղաղության ծրագրի միջանկյալ տարբերակին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնը կտրամադրի Ուկրաինայի խաղաղության ծրագրի միջանկյալ տարբերակը, որը համաձայնեցված կլինի եվրոպացիների և ուկրաինացիների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Մենք նրանցից ակնկալում ենք ծրագրի տարբերակ, որը նրանք համարում են միջանկյալ՝ եվրոպացիների և ուկրաինացիների հետ այս տեքստի համաձայնեցման  ավարտի առումով»,- լրագրողներին ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ԱՄՆ ծրագիրը պաշտոնական խողովակներով չի ստացել։

«Մենք այն ունենք, բայց ոչ պաշտոնական խողովակներով։ Այն մեզ պաշտոնապես չի փոխանցվել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովի խոսքով՝ «լուրջ դիվանագետները նման հարցերը քննարկում են գաղտնի, ինչպես բնորոշ է դիվանագետներին, մինչև վերջնական համաձայնության հասնելը»։

«Մեր դիվանագիտությունը սովոր է պրոֆեսիոնալ աշխատել։ Իսկ պրոֆեսիոնալ դիվանագիտությունն այն է, որ թույլ չտրվի արտահոսք՝ մինչև վերջնական համաձայնության հասնելը։ «Մենք ցանկանում ենք գործել այնպես, ինչպես ընդունված է արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնյաների մոտ՝ գաղտնի բանակցել, նախքան որևէ բան հայտարարելը, որի շուրջ համաձայնության ենք եկել»,- ասել է նա։

Լավրովը նաև վստահեցրել է, որ Մոսկվան «հաղորդակցման ուղիներ ունի ամերիկացի գործընկերների հետ»։

«Դրանք կօգտագործվեն։ Եթե Անքորիջի համաձայնագրի ոգին և տառը ջնջվեն՝ հիմնվելով դրանում պարունակվող հիմնական հասկացությունների վրա, ապա, իհարկե, մենք կհայտնվենք սկզբունքորեն այլ իրավիճակում»,- ասել է Լավրովը։

Հավելենք, որ նոյեմբերի 23-ին Ժնևում տեղի էին ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի շուրջ ԱՄՆ-ի, Ուկրաինայի ու եվրոպական երկրների միջև բանակցություններ: Կիևը և Վաշինգտոնը բանակցությունները բնութագրել էին որպես շատ արդյունավետ: Ըստ լրատվամիջոցների՝ պատվիրակությունները որոշել են տարածքային հարցերը և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի ապագա հարաբերությունները թողնել անձամբ Թրամփի և Զելենսկիի քննարկմանը:

Financial Times-ն էլ հայտնել էր, որ Թրամփի խաղաղության ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 19-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի