Սիրիայի քրդերի հրամանատարը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել PKK-ի բանտարկված առաջնորդ Օջալանի հետ

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Թուրքիա և հանդիպել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հետ, գրում է Turkish Minute-ը։

Աբդին BBC-ի թուրքական ծառայությանը հայտնել է, որ սիրիացի քուրդ զինյալների և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդի միջև անհրաժեշտ են բանակցություններ, նաև հավելել, որ կարող է մեկնել Թուրքիա, եթե դա օգնի լուծում գտնել։ Աբդին ասել է, որ նամակագրություն է ունեցել Օջալանի հետ, հավելելով, որ միայն Օջալանը կարող է պատասխանել Հյուսիսային Սիրիայում գտնվող PKK-ի անդամների և մարտիկների վերաբերյալ հարցերին։

76-ամյա Օջալանը PKK-ն հիմնադրել է 1970-ականների վերջին և գլխավորել է քրդական զինված շարժումը, որը 1984 թվականից ի վեր պայքարում է թուրքական պետության դեմ։ Սկզբում կուսակցությունը կոչ էր անում ստեղծել անկախ քրդական պետություն, սակայն հետագայում անցում կատարեց Թուրքիայի կազմում ինքնավարության, մշակութային և քաղաքական իրավունքների պահանջներին։

Չորս տասնամյակների ընթացքում հակամարտությունը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել և տարածվել է Թուրքիայի հարավ-արևելքից դեպի հարևան Իրաք և Սիրիա։ Թուրքիան և նրա արևմտյան դաշնակիցները PKK-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն, իսկ Անկարան նաև պնդում է, որ Քրդական ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները (YPG), որոնք կազմում են SDF-ի ողնաշարը, նույն կառույցի մասն են կազմում։

1999 թվականից Աբդուլլահ Օջանաը բանտարկված է Իմրալը կղզում։ Երկար տարիներ նա կղզու միակ բանտարկյալն էր,  փաստաբանների և ընտանիքի անդամների մուտքը նրա մոտ խիստ սահմանափակված էր, ինչը քննադատության էր արժանացել Եվրոպայի խորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեի կողմից։ 2025 թվականի սկզբին, Օջալանի կոչից հետո PKK-ն հայտարարեց հրադադարի, ապա ինքնալուծարման և Թուրքիայի դեմ զինված արշավի ավարտի մասին։

Մազլում Աբդիի դիտարկումները ցույց են տալիս, թե որքան սերտորեն է թուրքական գործընթացը կապված Սիրիայի հյուսիսային և արևելյան զարգացումների հետ, որտեղ SDF-ը վերահսկում է տարածքներ և լարված հարաբերություններ ունի Անկարայի և Դամասկոսի նոր կառավարության հետ։ Նա ասել է, որ Թուրքիայում խաղաղության քայլերը պատճառներից մեկն են, որ SDF-ի ուժերի և թուրքական բանակի միջև Սիրիայի հյուսիսում հրադադար է հաստատվել, նաև ընդգծել՝ եթե թուրքական գործընթացը հաջողվի, այնտեղ հրադադարը կարող է դառնալ մշտական։

Աբդին հիշեցրել է, որ SDF-ը մարտի 10-ին համաձայնագիր է ստորագրել Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ իր ուժերը սիրիական բանակին ինտեգրելու համար, ռազմական հարցերի վերաբերյալ նախնական համաձայնություն կա, բայց՝ առայժմ ո՛չ Սահմանադրության և քրդերի ու այլ համայնքների իրավունքների վերաբերյալ։

Անկարան հայտարարում է, որ քրդական ցանկացած կարգավորում պետք է ներառի նաև Սիրիայի քրդական զինված կառույցները, և կոչ է անում SDF-ին հրաժարվել զենքից՝ համաձայն Օջալանի կոչի։ Այս համատեքստում Աբդին ասում է, որ ցանկանում է լինել «աջակից կողմ, այլ ոչ թե խոչընդոտ», և որ պատրաստ է մեկնել Թուրքիա և մասնակցել բանակցություններին, եթե դա կօգնի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի