2018-2024 թթ․ ցուցիչների տվյալներն անհետացե՞լ են. Փաշինյանը դիմեց Ռոմանոս Պետրոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես կարդացի և հարցազրույցներ լսեցի, որ 2018-ից 24 թվականի տվյալները անհետացե՞լ են»,- աշխատանքային քննարկման ժամանակ ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պետրոսյանը չհերքեց. «Դա ևս առանձին բավականին ցցուն փաստ էր կառավարման ճգնաժամի, մինչ պետության միջամտությունը»։

Փաշինյանը հարց ուղղեց՝ այդ անհետացած տվյալներն արդյո՞ք իրենց մեջ մեծ ինֆորմացիա չեն պարունակել հավելագրումների մասին.

«Կարող ենք ենթադրել, բայց այստեղ ավելի խորքային խնդիր ունենք։ Կանոններ կան սահմանված ՀԾԿՀ կողմից՝ Էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցի կանոններ են կոչվում, դրանք իրավակարգավորումներ են, որին պետք է հետևի ՀԷՑ-ը և լիցենզավորված ոլորտում ցանկացած իրավաբանական անձ։ Եվ այդ կանոններով՝ ՀԾԿՀ-ին հասանելիություն և երաշխիքներ պիտի տրվեն բաժանորդների, քաղաքացիների, իրավաբանական անձանց կողմից սպառած էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչներից ձևավորված համակարգում բոլոր հավաքագրված ինֆորմացիաների։ «Պիրամիդա» համակարգ է կոչվում։ Եվ ահա 2025 թվականի ընթացիկ տարվա հունվար ամսվա առաջին օրերին ՀԷՑ-ում պատասխանատուները նկատել են, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում։ Այդ համակարգի սպասարկումն իրականացվում էր արտաքին միջամտության շնորհիվ, այդ թվում և ռուսաստանյան որոշ ընկերությունների, որոնք կամ ուղղակիորեն մաս են կազմում «Տաշիր» ընկերությունների խմբին, կամ արտապատվիրակված են այդ ծառայությունները ռուսական ընկերությունների։ 40-ից ավելի դոստուպներ ուներ համակարգը այդ փուլում, մեր ուսումնասիրություններն են դա ցույց տալիս։ Եվ ահա այդ 40-ից ավելի դոստուպ ունեցող անձանցից ոմանք, կամ ինչ-որ խումբ, պարզապես կամ կանխամտածված, կամ ցածր կոմպետենտության արդյունքում, հունվարի սկզբին այդ խնդիրը լուծելու պրոցեսի ընթացքում, որպեսզի լրացուցիչ սերվերի վրա լրացուցիչ տեղեր ազատվեն և կարողանան այդ ամբողջը արխիվացնելու, ջնջում է 2018-ից 24 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան»,- մանրամասնում է Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։